00:37 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3246 0 0

2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՌԴ–ի ու ՀՀ–ի կառավարությունների միջև Հայաստան բնական գազ, նավթամթերք ու չմշակված բնական ալմաստի մատակարարումների ոլորտում համագործակցության  համաձայնագրում փոփոխությունների արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայում 2020 թվականի ապրիլի 7-ին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik.  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դեպի Հայաստան բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստի մատակարարումների համաձայնագրում փոփոխություններ անելու օրենքը։

Ավելի վաղ Պուտինը ստորագրել էր ռուսական նավթամթերքի Հայաստան արտահանման համաձայնագրի պարզեցման վավերացումը՝ չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան բերվող 95-ից քիչ մնացորդային հաշվով ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, ռեակտիվ շարժիչների վառելիքի և մի շարք այլ վառելիքների համար։

2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների միջև Հայաստանին բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստի մատակարարումների ոլորտում համագործակցության  մասին համաձայնագրում փոփոխություններ անելու մասին արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայում 2020 թվականի ապրիլի 7-ին։

Արձանագրության համաձայն՝ ռուսական նավթամթերքը առանց արտահանման մաքսատուրքի է Հայաստանի տարածք արտահանվում։ Բացի այդ, արդիականացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային թղթաբանության կոդերը։

Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը

Ըստ թեմայի

Մոնոպոլիա՞, թե՞ օլիգոպոլիա. որն է բենզինի շուկայում առկա հիմնական խնդիրը
Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում
Բենզինի գնի տատանումները Հայաստանում․ հետհայացք և կանխատեսումներ
թեգերը:
համաձայնագիր, նավթ, Հայաստան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ