00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանն էլ հրաժեշտ տվեց պաշտոնին, հայտնի է` ով կփոխարինի նրան

© Sputnik / Asatur YesayantsМинистр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян по окончании церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн
Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян по окончании церемонии награждения лучших спортсменов 2019 года (21 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը երկու հրամանագիր է ստորագրել, որոնցից մեկով աշխատանքից ազատել է Արայիկ Հարությունյանին, մյուսով նոր նախարար է նշակել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար է նշանակվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է հրամանագրում։

Դումյանյանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Նա մեկն է ԵՊՀ գիտական խորհրդի այն 5 անդամներից, որ դեմ էր քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությանը։

Աշխատանքային փորձ

ԵՊՀ (Երևան), ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ (ք.Մոսկվա), Ս.Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոն (Վարշավա, Լեհաստան), Թրիերի համալսարան (Գերմանիա), Պադերբորնի համալսարան (Գերմանիա)

Կարդացվող դասընթացներ

Դիֆերենցիալ հավասարումներ, Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ, ֆունկցիոնալ անալիզ

Մասնակցությունը դրամաշնորհների

DAAD, Գերմանիա, 2003, 2006, 2011

Լեզուներ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ, մասնագիտական խորհդի անդամ

Պարգևներ

ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։ Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время онлайн-конференции в Международном мультимедийном пресс-центре МИА Россия сегодня (12 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Զոհրաբ Մնացականյանը հերքում է Հայաստանից հեռանալու լուրը

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նոյեմբերի 20-ին պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

Լրահոս
0