13:01 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
369 0 0

Վարազդատ Կարապետյանը հայտնել է, թե ինչ է անելու պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Կարապետյանը խոստացել է առաջիկայում գործարարներին ներկայացնել իրենց համատեղ գործողությունների հաջորդականությունը։

Ծնունդով սևանցի Կարապետյանը դիմել է նաև Գեղարքունիքի բնակիչներին։

«Գեղարքունիքի սիրելի ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,– նշել է նա։

Ֆանտազիայի ժանրից է, ինչ ասեմ. Մանե Թանդիլյանը մեկնաբանել է իրեն պաշտոն առաջարկելու լուրը

Հիշեցնենք` Կարապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Հրաժարվում են մանդատից ու հանձնաժողովից, դուրս գալիս «Իմ քայլից». Երևանի ավագանին «խառն» է

Ըստ թեմայի

«Իմ քայլի» պատգամավորները մտահոգ են և հրաժարվել են ծառայողական մեքենաներից. «Հրապարակ»
«Իմ քայլը» խմբակցությունը Աննա Հակոբյանի հետ չի հանդիպել. պատգամավոր
Արցախի նախագահն այցելել է Մոսկվա, ապա Երևանում հանդիպել իշխող ուժի պատգամավորների հետ
թեգերը:
Վարազդատ Կարապետյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ