13:10 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
147 0 0

Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ:

Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր:

«Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները, որոնց նպատակը Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցերը քննարկելն է, կրելու են շարունակական բնույթ:

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին Փաշինյանը հանդիպել էր Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ։

Ըստ թեմայի

Լավ հիմքերը պետք է շարունակական լինեն. Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Փաշինյանը բացատրել է, թե ինչու ընդդիմության կոչերը լայն տարածում չեն գտել Հայաստանում
ԳԱԱ–ն պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Գլխավոր թեմաներ