08:52 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Չնայած դժվարություններին` ընդհանուր առմամբ հաջողվել է ավարտին հասցնել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2020 թվականին վերանորոգվել և կառուցվել է ընդհանուր առմամբ  550 կմ ճանապարհ։ Տեղեկությունը կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարն արդյունավետ է համարում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։ Նրա խոսքով`ճանապարհների շինարարության ժամանակ որոշակի բարդություններ են եղել վարկային նախագծերի իրականացման հետ կապված, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի և Արցախում  պատերազմի հետևանքով ։ Չնայած դժվարություններին` ընդհանուր առմամբ հաջողվել է ավարտին հասցնել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինարարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կոչ արեց հնարավոր ամեն ինչ անել՝ սուբվենցիոն նախագծերից առավելագույնս օգտվելու համար: Նախարարը հավելեց, որ ինքն ու իր ենթականերն ուշադիր հետևում են շինարարությունների ընթացքին։

Երևանի «Արաբկիր» մանկական զբոսայգու կողքին նոր այգի կկառուցվի

Ըստ թեմայի

Նորանշանակ նախարարը 2 ծրագիր ներկայացրեց, Փաշինյանը բացատրեց դրանց բովանդակությունը
Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ունեցել ենք ռազմադաշտում. ԱԳ նախարար
«Հուսանք` «Իմ քայլն» էլ կողմ կքվեարկի ռազմական դրությունը չեղարկելու օգտին». Գորգիսյան
թեգերը:
Հայաստան, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան

Գլխավոր թեմաներ