10:52 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Արա Այվազյանը համապարփակ տեղեկություն է տրամադրել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդրադարձ կատարվեց ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծեց միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտել է տեղահանված արցախահայության վերադարձի համար պայմանների ապահովմանն ու վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Նախարարը Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:

 

Ըստ թեմայի

Մարդասիրական բեռն Արցախում է. ՌԴ ԱԻՆ խմբավորումն ավարտել է բեռնաթափման գործընթացը
«Ավրորան» միջազգային դրամահավաք է հայտարարում Արցախի բնակչության համար
Մեզ ասվել է, որ համանախագահները դեմ են. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը չճանաչելու մասին
թեգերը:
Անտոնիո Գուտերեշ, Արա Այվազյան, Արցախ

Գլխավոր թեմաներ