13:31 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
157210

Արվեստի 3 գործիչներ հայտարարություն են տարածել` տեղեկացնելով, որ շաբաթ օրը բողոքի ակցիա են անելու։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանը մտավորականներին կոչ են անում համախմբվել`միջազգային կառույցներին դիմելու հարցում։ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով այդ մասին։

Արձանագրենք`Հայաստանն այսօր չունի իշխանություն. Նաիրա Զոհրաբյանը` Սոթքի իրավիճակի մասին

«Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, պահանջում ենք բոլոր միջազգային կառույցներից՝ ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին»,–գրել է Գրիգորյանը։

Նշվում է` քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, ուստի կոչ են անում իրենց գործընկերներին` արվեստագետներին, գիտնականներին, մարզիկներին, ոչ անտարբեր մարդկանց նոյեմբերի 28- ին, ժամը 14։00 -ին առանց քաղաքական գործիչների բողոքի ակցիա իրականացնել Շառլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։

Արվեստագետները կիրառել են #ԵՍ_ԵՄ_ՊԱՀԱՆՋՈՒՄ հեշթեգը։

Նշենք, որ վերջին տվյալներով Ադրբեջանում այս պահին 20-ից ավելի հայ պատանդներ կան։ Նրանց մի մասին թշնամին գերեվարել է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո։

Ըստ թեմայի

Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին ԼՂՀ-ի հետ կապված բանաձևի պատճառով
թեգերը:
Ադրբեջան, Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ), Հրանտ Թոխատյան, միջազգային կառույցներ, Հայաստան, ռազմագերի, գերի

Գլխավոր թեմաներ