08:43 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1156)
61402

Հարությունյանը Մոսկվայից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը կմեկնի Մոսկվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Փաշինյանի համապատասխան որոշման մեջ նշված է, որ Հարությունյանը Մոսկվայում կլինի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։

Հարությունյանի գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա), օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նա վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Փաշինյանի այցի վերաբերյալ մանրամասներ դեռ չկան։

Հիշեցնենք` այս գիշեր ՀՀՀ վարչապետը հայտնել էր, որ 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Փորձում են Հայաստանում անիշխանության տպավորություն թողնել. Փաշինյան

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1156)

Ըստ թեմայի

Կան հարցեր, որոնք միայն մեզնից չեն կախված. Փաշինյանը խոսեց անհետ կորածների խնդրի մասին
Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ժամկետային զինծառայողների ծնողներից մի քանիսը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ
թեգերը:
Մոսկվա, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ