12:32 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
201 0 0

Պաշտպանի կարծիքով՝ գործընթացը ձգձգելով՝ Ադրբեջանը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում են հրատապ լուծում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինային։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը։

Թաթոյանը շեշտել է՝ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են հայ գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:

«Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին»,- Facebook-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հայաստանի ՄԻՊ-ը նշում է՝ սա Ադրբեջանում հայատյացության կազմակերպված քարոզի, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասն է: Նա իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին ասել է՝ Ադրբեջանում հայերի հանդեպ խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու դրանց տարածումը խրախուսվում են:

«Ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է»,- շեշտել է Թաթոյանը։

Գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում պաշտպանն ընդգծել է՝ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունը, համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին։ Նա շեշտել է, որ սա մինչ օրս է շարունակվում։

Հիշեցնենք, որ Human Rights Watch–ի հատուկ զեկույցով հաստատվել էր քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային արգելված զինատեսակների կիրառության փաստը:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն այս հանցագործությունն արձանագրելու համար։

Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա, նրանց թվում` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Այս պահի դրությամբ լրատվամիջոցներին հայտնի են երեք գերիների անունները՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան և Ալբերտ Միքայելյան, և մեկ խաղաղ բնակիչ՝ Ազնիվ Բաղդասարյան:

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

Ըստ թեմայի

ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը
Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
թեգերը:
Ադրբեջան, գերի, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ