06:12 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնումները կարևոր են։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին։ Հանդիպմանը ներկա է եղել պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոն: Տեղեկությունը հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян принял главу Международного комитета Красного Креста в Армении Клэр Мейтро и нового главу представительства а Армении Тьери Рибо (28 ноября 2020). Еревaн
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Քլեր Մեյթրոն և նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոն

Նախարար Հարությունյանը շեշտել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուս խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ-ի միջնորդությամբ շփման գծի ողջ երկայնքով զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհետ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян принял главу Международного комитета Красного Креста в Армении Клэр Мейтро и нового главу представительства а Армении Тьери Рибо (28 ноября 2020). Еревaн
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին և պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին

Նախարարը կարևորել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ պատվիրակության կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Առանձնահատուկ նշվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավարևելյան հատվածներում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքների իրականացման կարևորությունը:

«ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ պատվիրակությունը, իր իրավազորությունների շրջանակներում, կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը վերոնշյալ գործընթացի կազմակերպման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել տիկին Մեյթրոյի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել է արգասաբեր աշխատանք՝ հետագա առաքելության ընթացքում:

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Ըստ թեմայի

Հասկացել են, որ պետք է ավելին արվի. Կարմիր խաչը 400-500 նոր աշխատակից կուղարկի Արցախ
Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Վաղարշակ Հարությունյան, Կարմիր խաչ, Հայաստան

Գլխավոր թեմաներ