00:15 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ՀԱՊԿ (51)
114 0 0

Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներին հայտնել է, որ խոսել է հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը դեռ հիվանդանոցում է գտնվում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտնել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ։

«Գործընկերներ, այնպես է ստացվել, որ այսօր ՀԱՊԿ Խորհրդարանական վերաժողովի նիստին չի կարող մասնակցել Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչը։ Խոսել եմ Արարատ Սամվելովիչի հետ, նա դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից։ Նրան բարեմաղթանքներ կուղղենք ու շուտ ապաքինում կմաղթենք։ Իսկ այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցում է Ալեն Ռոբերտի Սիմոնյանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը», - ասել է Վոլոդինը։

Վոլոդինը հայտնել է, որ հիվանդության պատճառով բացակայում է նաև Բելառուսի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Անդրեյչենկոն։

Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերը Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ կառավարության, հետո խորհրդարանի շենքի դիմաց էին հավաքվել ու պաշտոնյաների հետ հանդիպում էին պահանջում։ Նրանք հանել էին մեքենայից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին ու ծեծի ենթարկել որդու աչքի առաջ։

Բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ (51)

Ըստ թեմայի

ՀԱՊԿ ռազմական կոմիտեն քննարկել է մոտակա 5 տարվա ծրագրերը
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա առաջիկա օրերին. Լավրով
ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահները հարցեր են քննարկել
թեգերը:
Արարատ Միրզոյան, Վյաչեսլավ Վոլոդին, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ