14:51 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Նախարար Այվազյանն Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարին ներկայացրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց  է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է տեղահանված արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծման և ապահովմանն ուղղված քայլերում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը:

Նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման և հասցեագրման առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով:

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո Հարավային Կովկասում կայունության վերականգնմանն ու պահպանմանը: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:

Ըստ թեմայի

Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները կվերսկսեն իրենց աշխատանքը
Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վաղարշակ Հարությունյանն ասել է` ինչի կհանգեցնի պատերազմի վերլուծությունը
թեգերը:
ահաբեկիչ, Թուրքիա, Փախստական, Մեծ Բրիտանիա, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ