08:20 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Սիրիայից և Լիբիայից զինյալները Թուրքիայի կողմից են տեղափոխվել Ադրբեջան ՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավելու համար:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտքին գործերի նախարար Արա Այվազյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստին անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։ Այս մասին տեղեկանոմ ենք ԱԳՆ կայքից։

Այվազյանը բարձրաձայնել է Ադրբեջանում օտարերկրյա զինյալների առկայությունը։ Նա նշել է, որ զինյալները Թուրքիայի կողմից են տեղափոխվել Ադրբեջան Սիրիայից և Լիբիայից՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավելու համար: Այվազյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերի վրա։

Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխում Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ

Նախարարը բարձրաձայնել է ռազմագերիների, պատանդների, դիերի հրատապ փոխանակման, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման կարևորությունը։

«Չնայած հայտարարության մեջ համապատասխան դրույթի առկայությանը՝ մինչ օրս Ադրբեջանը չի շտապում ցուցադրել այն կյանքի կոչելու պատրաստակամություն», - ասել է Այվազյանը։

Նա նաև բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանը, և դաշնակիցների կողմից ակնկալվում է աջակցություն ՌԴ ջանքերին, ինչպես նաև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Կողմերը նիստի ժամանակ քննարկել են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման, փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման, միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման հարցեր։

Նիստին նաև ընդունվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, հավանության են արժանացել ՀԱԽ հռչակագրի և հայտարարության նախագծերը։ Հռչակագրում նշված է, որ ՀԱՊԿ անդամ երկրները ջանքեր կգործադրվեն միջազգային ահաբեկչության վտանգների, այդ թվում՝ կապված օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ֆինանսավորման, պատրաստման, զինման և որպես վարձկաններ զինված հակամարտություններում օգտագործման դեմ պայքարի ուղղությամբ։

Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան ու խրախուսում ահաբեկչությունը Եվրոպայում

Հավանության են արժանացել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը միտված մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ ՀԱՊԿ զորքերի համատեղ նյութատեխնիկական և բժշկական ապահովման մասին համաձայնագրի նախագիծը, 2021-2025թթ․ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության նախագիծը և այլ փաստաթղթերի նախագծեր։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել նաև ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի առցանց նիստ, որի ժամանակ ՀՀ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը նույնպես խոսել է Արցախի իրավիճակից, բարձրաձայնել գերիների ու պատանդների հարցը։

Ըստ թեմայի

Նարիշկինն ասել է` ումից է ՌԴ–ն Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տեղեկություն ստացել
Ղարաբաղում Սիրիայից եկած մոտ 300 վարձկաններ են սպանվել, հարյուրավորներ`վիրավորվել. SOHR
Հայ հաքերները կոտրել են վարձկանների փոխադրմանն առնչվող ադրբեջանական ընկերության սերվերները
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, ահաբեկիչ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ