23:18 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
12410

Եսայանը հայտարարել է, որ դա բացահայտ զրպարտություն է, որ իրեն հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու համար, բայց որևէ մեղադրանք չեն առաջադրել։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ–ական Բագրատ Եսայանը Facebook-ի իր էջում գրել է, որ պատրաստվում է դիմել դատարան` իրեն հասցեագրված սուտ մեղադրանքի համար։

Նշենք, որ այսօր ԱԱԾ–ն տեղեկություն էր տարածել նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը Երևանում տեղի ունեցած հանրահավաքների և զանգվածային անկարգությունների մասին` կազմակերպիչների թվում նշելով ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին և անդամներին, այդ թվում ՀՅԴ–ական գործիչ Բագրատ Եսայանին։

«Ստախոս տականքի Ազգային անվտանգության ծառայությունը հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅ Դաշնակցության անդամ լինելու հանգամանքը։ Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում մասնավորապես ՀՅԴ հետ»,–գրել է Եսայանը։

Նա հայտարարել է, որ դա բացահայտ զրպարտություն է, որ իրեն հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու համար, բայց որևէ մեղադրանք չեն առաջադրել։

«Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»,–գրել է նա։

ԱԱԾ-ն կանխել է Նիկոլ Փաշինյանի սպանության փորձը. տեսանյութ

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը, Երևանում զանգվածային ակցիաններ և անկարգություններ էին տեղի ունեցել ՀՀ կառավարության և Ազգային ժողովի մոտ և շենքերի ներսում։

Ըստ թեմայի

Քրգործեր են հարուցվել անկարգության 40 մասնակցի կամ կազմակերպչի նկատմամբ. ԱԱԾ
Արթուր Վանեցյանը նոր փակագծեր բացեց իր` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ
ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների միության նախագահի բնակարանը
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Բագրատ Եսայան

Գլխավոր թեմաներ