15:28 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18410

Վարչապետը շեշտեց` պետք է բացառել ռազմագերիների ու պահվող անձանց նվաստացման և նրանց նկատմամբ բռնության դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց մի շարք խնդիրներից։

«Առաջինը` գերիների ու պատանդների, զոհվածների մարմինների դուրս բերման ու անհետ կորածների հարցը։ Սրանք հարցեր են, որոնք չեն կարող հետաձգվել։ Հայկական կողմը պատրաստ է իր գործողություններն ինտենսիվացնել այդ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և արագացնելու համար։ Պետք  է բացառել ռազմագերիների ու պահվող անձանց նվաստացման և նրանց նկատմամբ բռնության դեպքերը»,– նշեց նա։

Երկրորդ խնդիրը, Փաշինյանի խոսքով, արցախցիներին իրենց տներ վերադարձնելու հարցն է։

«Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի արցախցիները տուն վերադառնան։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ապահով են և կարող են ապրել իրենց հողում»,– նշեց նա։

Վարչապետի խոսքով` պետք է նաև միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանման համար, ապահովել տրասնպորտային հաղորդակցությունների անվտանգությունը, բացառել բոլոր սադրանքները և նորմալ պայմաններ հաստատել ենթակառուցվածքների գործարկման համար։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել:

Ըստ թեմայի

Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին
թեգերը:
անհետ կորած, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ