23:24 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
192 0 0

Երեկվանից ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ոչ ամբողջական գրաֆիկով վերադարձել է աշխատանքի։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

Նա Facebook–ի իր էջում լուսանկար է հրապարակել իրենց հանդիպումից և գրել.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ»:

Նշենք, որ երեկվանից` դեկտեմբերի 1–ից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ոչ ամբողջական գրաֆիկով վերադարձել է աշխատանքի։ Երեկ նա մասնակցել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ դռնփակ հանդիպմանը։ 

Հիշեցնենք` նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը` եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Երևանում բողոքի ակցիաներ և անհնազանդություններ էին տեղի ունեցել։ ԱԺ–ի մոտ տեղի ունեցած անհնազանդությունների ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա մի քանի վիրահատություն և բուժման երկար կուրս անցավ հիվանդանոցում։ 

Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»

Ըստ թեմայի

Արարատ Միրզոյանի կինը պատմել է ամուսնու վիճակի մասին
Արարատ Միրզոյանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական հեռագիր է հղել Արարատ Միրզոյանին
Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը զրուցել են
թեգերը:
Էջմիածին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ