23:03 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
81710

Խոսքը վերաբերում է հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման ու դրանց մասնակցելու արգելքին, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմին, հրապարակումների և հաղորդումների սահմանափակումներին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ վերացնում է երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակում կիրառված սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով վերացվում են  ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,- Facebook–ի իր էջում գրել է նա:

Աղաջանյանի գրառումից կարճ ժամանակ անց կառավարությունը հրապարակեց որոշումը։

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց սեպտեմբերի 27-ին։

Ռազմական դրության ժամանակ արգելվում էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում անելը։

Արգելվում էր նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը։

Ըստ թեմայի

Արցախում կադրային փոփոխությունների գործում վերջին խոսքն արդեն Փաշինյանինը չէ
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան
թեգերը:
ռազմական դրություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ