00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Այվազյանը հարցերին պատասխանելու փոխարեն որոշեց կարդալ. նա բացատրեց` ինչու

© Photo : official site of the MFA of RAМинистр иностранных дел Армении Ара Айвазян принял участие на 27-ой встрече Совета министров ОБСЕ в режиме видеоконференции (3 декабря 2020). Еревaн
Министр иностранных дел Армении Ара Айвазян принял участие на 27-ой встрече Совета министров ОБСЕ в режиме видеоконференции (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով՝ դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի իրենք լուռ իրենց աշխատանքը կկատարեն։ Խնդրեց՝ վստահել ու հավատալ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում որոշեց հարցերին պատասխանելու փոխարեն տարբերվող մոտեցում ցուցաբերել՝ հայտարարություն կարդալ։ Մինչ ընթերցումը սկսելն ընդգծեց՝ հայտարարությունն ինքն է գրել, պարզապես կարդում է, որ որևէ բառ այլ կերպ չմեկնաբանվի։ Հատուկ խնդրեց լրագրողներին՝ չաղավաղել հայտարարությունն ու ներկայացնել այն ամբողջությամբ։

Министр иностранных дел Армении Ара Айвазян принял участие на 27-ой встрече Совета министров ОБСЕ в режиме видеоконференции (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց՝ ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել ՀՀ և հայ ժողովրդի շահերը։ Ցանկացած փորձ` հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը։ Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն։ Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիներն ու հայրենակիցները»,- այսպես սկսեց հայտարարությունը ԱԳ նորանշանակ նախարարը։

Ապա անդրադարձավ բանակի դերին, այս պատերազմում հայկական զինված ուժերի ցուցաբերած հերոսականությանը։

«Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս կազմող բանակի առջև, որը հերոսաբար դիմակայեց Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեց ցեղասպան եռյակի պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները»,- նշեց նախարարն ու ընդգծեց՝ այն իրավիճակը, որ այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի։ Նրա խոսքով՝ ինչպես զինվորները, այնպես էլ հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում։

Շեշտեց՝ հատկապես այսօր արտաքին քաղաքական գերատեսչության պարտքն է անել հնարավորը և անհնարինը՝ «իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը»։

«Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքները ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն։Ավարտելով ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից։ Խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիությանը»,- ավարտեց իր հայտարարության ընթերցումը նախարար Այվազյանը։

Նա կտրականապես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, այդ թվում՝ այն հարց-դիտարկումներին, թե արդյոք այս հայտարարությունը փորձ է սրբագրելու իր նախկին հայտարարությունը։

Հիշեցնենք՝ նախարարն ասել էր, թե ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, իսկ դիվանագիտության մեջ՝ ոչ։

Արա Այվազյանը ՀՀ արտգործնախարար է նշանակվել նոյեմբերի 18-ին։

Լրահոս
0