04:45 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
616 0 0

Դադիվանքի վանահայրը «Հայր մեր»–ը կարդաց Ազատության հրապարակում ու խոսեց հայերի պառակտման մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը միացել է այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարաներին։ Նա տերունական աղոթք հնչեցրեց Ազատության հրապարակում, ապա դիմեց հավաքվածներին։

«Այսօր ես շատ տխուր եմ, որովհետև կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխուր եմ, որովհետև այսօր մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ։ Հպարտությունը մեծ մեղք է։ Այսօր բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում` հպարտ քաղաքացիներ, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ` մենք մեզ հպարտ քաղաքացիներ ենք համարում»,– ասաց նա։

Այնուհետև հոգևորականը դիմեց հանրահավաքի մասնակիցներին։

«Սիրելի ներկաներ, գիտեմ, որ այստեղ եկել եք ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել։ Եթե այդպիսիք կան, խնդրում եմ` վաղը, մյուս օրը հավաքվենք և գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում։ Մենք պիտի մաքրենք մեր երկիրը։ Սա դեռ սկիզբն է։ Այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում, երեկ ուդիներն այնտեղ իրենց ծառայություն են մատուցել մեր հոգևորականների ներկայությամբ։ Այսօր դրա մասին պիտի մտածենք։ Գիտե՞ք` երբվանից սկսեցինք պարտվել։ Երբ սկսեցինք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել` սևեր–սպիտակներ, արցախցիներ–հայաստանցիներ։ Մենք հայ ենք»,– շեշտեց նա։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Տեր Հովհաննեսը

Տեր Հովհաննեսի խոսքով` մենք պիտի ապաշխարենք, մեր մեջ պիտի լինի աստվածային սեր, այդ դեպքում մենք կգնանք ու կհաղթենք։

«Մեր տարածքները մեզ են սպասում»,–իր ելույթը եզրափակեց Դադիվանքի վանահայրը։

Митинг оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Տեր Հովհաննեսը

Հիշեցնենք` Ազատության հրապարակում հավաքվածները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

Ըստ թեմայի

Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
թեգերը:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (Դադիվանքի վանահայր), հանրահավաք, Դադիվանք, Հայաստան

Գլխավոր թեմաներ