03:54 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
689 0 0

Արմեն Սարգսյանը կարծում է, որ կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` ՀՀ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Նախագահի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել` ներկայացնելով Արմեն Սարգսյանի  տեսակետը։

Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու։

Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ Արմեն Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին։ Սարգսյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ:

«Հետևաբար կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային: Պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես սփյուռքի մեր հայրենակիցներին սպառիչ տեղեկատվություն տրամադրվի հիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչի համար է ՀՀ կառավարությունը գումար վերցրել «Հայաստան» հիմնադրամից

Արմեն Սարգսյանը կարծում է, որ հիմնադրամից կառավարությանը տրամադրած գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով:

Նրա խոսքով` կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ:

Ըստ թեմայի

Բոլորը պետք է աշխատեն միջոցներ գեներացնելու համար. զինվորների հիմնադրամի գործադիր տնօրեն
Արմավիրցի փոքրիկն ավելի քան 4 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամ՝ ընկույզ վաճառելով
Սորոսի հիմնադրամ` հիբրիդային պատերազմ հետխորհրդային երկրներում. ի՞նչ կլինի Հայաստանի հետ
թեգերը:
փող, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ