23:41 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
434 0 0

Բժշկական համալսարանը ևս դեմ է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին։ Բուհը պահանջում է քննարկումներ կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհրդում, այլ մարմիններում և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խորհրդակցություններում ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերունդները, բուհի իրավաբանական թիմն իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: ԵՊԲՀ–ն ֆեյսբուքյան էջում ներկայացվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բուհի հայտարարությունը։

ԵՊԲՀ–ն կոչ է անում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակներին հետ կանչել օրենքի նախագիծը հետագա քննարկումներ կազմակերպելու համար՝ ներգրավելով բուհերի ակադեմիական ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների:

«Տարակուսելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի ժամանակաշրջանում օրենքն առանց վերջնական քննարկումների, հրատապ ընդունելու անհրաժեշտությունը: Բացի այդ, նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունների և ինքնակառավարման սահմանափակման դրույթներ, որոնք հաստատապես կհանգեցնեն ԲՈւՀ-երի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը»,–գրված է հայտարարության մեջ։

ԵՊԲՀ–ն հայտնում է, որ նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները:  Նշվում է նաև, որ օրենքով ակադեմիական անձնակազմի համար տարիքային սահմանափակումներ նախատեսելու հարցով են վրդովված, քանի որ այն կարող է հանգեցնել բուհական գիտամանկավարժական համայնքի կազմալուծմանը: Բժշկական համալսարանի պրոֆեսորական, դասախոսական, գիտական աշխատողները պնդում են, որ օրենքով աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը խտրականության դրսևորում է, արդարացված չէ և իրավաչափ չէ:

Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ

Բժշկական կլինիկական կրթության ապահովման համար մեկ այլ խնդրահարույց մոտեցում են համարում վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառումը։

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը բավական քննադատվեց մասնագիտական համայնքի կողմից։ Երևանի պետական համալսարանի դեկաններն ու ստորաբաժանումների ղեկավարներ պահանջել են Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի փոփոխության վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ են հնչել, 2020 թ. դեկտեմբերի 3-ին որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկվել է ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել:  Օրենքի նախագիծը շուրջ մեկ տարի է շրջանառվում է և այն բավականին քննադատության էր արժանացել։

Օրենքի վիճահարույց կետերից մեկն այն է, որ բուհերի ռեկտորները նշանակվում են նախարարի կողմից։ Սա, ըստ մասնագետների, բուհական ազատության և ինքնավարության ոտնահարման բացառիկ օրինակ է: Օրենքով հարցականի տակ է դրվում նաև ԳԱԱ գործունեությունը։

ԵՊՀ դեկանները պահանջում են անհապաղ հետ կանչել վիճահարույց օրենքի նախագիծը

Իսկ ինչ վերաբերում է բժշկական համալսարանի մատնանշած տարիքային սահմանափակմանը, ապա օրենքում նշված է, որ 65 տարին լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցելու։ Այդ անձի հետ բուհի ռեկտորը՝ ամբիոնի առաջարկությամբ, կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով:

Ըստ թեմայի

Հայտնի է` երբ կվերսկսվի 5-12-րդ դասարանների աշակերտների առկա ուսուցման գործընթացը
Ինչ են պատմում Ստեփանակերտում վերաբացված թիվ 2 դպրոցի աշակերտները. տեսանյութ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները
թեգերը:
Օրենք, Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), կրթություն, Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)

Գլխավոր թեմաներ