08:27 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բժիշկներին՝ այս բարդ ու ծանր շրջանում հայ ժողովրդի կողքին գտնվելու ու վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Նա միաժամանակ իր շնորհակալությունն է փոխանցել նախագահ Մակրոնին:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների խմբի հետ և քննարկել  պատերազմում  վիրավորված  և հաշմանդամություն ստացած զինծառայողների բուժման, նրանց առողջության վերականգնման, վերջույթների պրոթեզավորման հետ կապված հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանը հատկապես բարձր է գնահատել այս ուղղությամբ գործունեություն ծավալող  բոլոր կենտրոնների աշխատանքը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում և հատկապես Ապրիլյան պատերազմից հետո նրանք հսկայական աշխատանք են կատարել և այսօր էլ մեծ աշխատանք ունեն անելու:

Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով վիրավորների և բուժօգնության կարիք ունեցողների մեծ թիվը՝ այսօր անհրաժեշտ է աջակցել  նման կենտրոններին, Հայաստան բերել նորագույն տեխնոլոգիաներ, համագործակցված աշխատել նրանց հետ՝ տեղում իրականացնելու համապատասխան օգնության կարիք ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացը:

«Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել նման կենտրոններին՝ համագործակցության հնարավորություն ստեղծել տարբեր երկրների նմանատիպ կենտրոնների ու մասնագետների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնագետների հետ, ինչպես նաև հեռանկարում ունենալ տեղում համապատասխան պարագաների արտադրության կազմակերպումը»,–նշված է հաղորդագրության մեջ:

2 անգամ հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել առանց կորուստների՝ տանելով նաև վիրավորներին

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բժիշկներին՝ այս բարդ ու ծանր շրջանում հայ ժողովրդի կողքին գտնվելու ու վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Նա միաժամանակ իր շնորհակալությունն է փոխանցել նախագահ  Մակրոնին:

«40 րոպե ավելի ծանր վիրավորներին ենք դուրս բերել». վիրավոր Ժորան կրկին քայլել է սովորել

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Փարիզից Երևան էր ժամանել հումանիտար օգնության ինքնաթիռը։ Այն բերել է բժշկական սարքավորումներ, մասնավորապես՝ շարժական բուժկետ, որը թույլ է տալիս բուժել 500 հիվանդի, ինչպես նաև ծածկոցներ և հիգիենայի պարագաներ։ Օգնության հետ միասին Հայաստան էին ժամանել նաև ֆրանսիացի վիրաբույժներ։

Ըստ թեմայի

260 զոհված զինծառայողի մարմին նույնականացվել է. Հայաստանը ևս մեկ սարք է փորձում ձեռք բերել
ՄԻՊ-ն այցելել է զինծառայողներին. նրանց վերքերը քիմիական զենքի կիրառման ապացույցներ են
Ավելի քան 210 կորած հայ զինծառայողի մասին հաղորդագրություն է եկել թեժ գծին․ ՌԴ ՊՆ
թեգերը:
զինծառայող, Պատերազմ, պրոթեզ, բժիշկ, ֆրանսիացի, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ