00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլորին. ինչպես կանցնեն հնարավոր արտահերթ ընտրությունները

© Sputnik / Asatur YesayantsИзбирательный кодекс Армении
Избирательный кодекс Армении  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարուքյանն արձանագրեց, որ խաղի կանոնների մեջ է մտնում նաև ընտրություններում հավասար պայմանների ապահովումը, ճնշումների, ընտրակաշառքների բաժանումը կանխելն ու պատժելը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Ընտրական օրենսգիրքը կփոխվի 2021թ–ին։ Տեղեկությունն այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը` պատասխանելով արտահերթ ընտրությունների հնարավորության համատեքստում տրված հարցին։

«Ակնկալում ենք տարվա սկզբին նախագիծ և արդեն դրան հաջորդող երկու ամիսների ընթացքում` քննարկում ու ընդունում»,– ասաց պատգամավորը։

Единый оппозиционный кандидат в премьер-министры Вазген Манукян после митинга возле здания Национального собрания (9 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են ու հանդիպում են պարբերաբար

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի մասին հարցին, կարևորեց դրա ընդունումը` շեշտելով, որ խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլորին։

«Եթե Ընտրական օրենսգիրքը մենք ընդունենք այսօր, ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամիս հետո, քանի որ խաղի նոր կանոններին պետք է բոլորը պատրաստվեն։ Եթե ԸՕ–ն թողնենք այնպես, ինչպես կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ»,– ասաց նա։

Մարուքյանն արձանագրեց, որ խաղի կանոնների մեջ է մտնում նաև ընտրություններում հավասար պայմանների ապահովումը, ճնշումների, ընտրակաշառքների բաժանումը կանխելն ու պատժելը։

«Եթե իշխանությունը չի կարողանում սպառնալիքներ տվող մարդուն գտնել ու բռնել, ես կարո՞ղ եմ ակնկալել, որ ընտրակաշառք բաժանողին բռնելու է։ Չգիտեմ»,– ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը պատասխանելով արտահերթ ընտրությունների մասին հարցին, նշեց, որ գործող իշխանությունը բավարար չափով լեգիտիմություն չունի` արտահերթ ընտրություններ կազմակերպելու ու անցկացնելու համար։

Депутат от фракции Процветающая Армения Ивета Тоноян после встречи представителей оппозиции в здании Верховного органа АРФД (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Չի զլանում օծանելիքի մասին խոսել, իսկ Ալիևի ու Էրդողանի ասածներին չի պատասխանում. Տոնոյան

«Այն կառավարությունը, որն ասոցացվում է բացառապես հող հանձնելու, կապիտուլյացիայի հետ, որը վստահաբար չունի հանրային վստահություն, չի կարող կազմակերպել ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ.,– ասաց Տոնոյանը` չբացառելով, որ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների` փորձելով ադմինիստրատիվ լծակների կիրառմամբ, պահպանել իր իշխանությունը։

Տոնոյանն արձանագեց, որ ընդդիմությունն ունի մեկ օրակարգ` կառավարության փոփոխությունը և դրանից հետո միայն նոր վարչապետի գլխավորությամբ նոր ընտրությունների կազմակերպումը։
«Դրանից հետո միայն, երբ որ կրքերը կհանդարտվեն, երբ հանրությունը կգիտակցի այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունեցել, կգնա ընտրատեղամաս ու կորոշի, թե ով է լինելու հաջորդ իշխանությունն ու ՀՀ–ի ու Արցախի անվտանգության երաշխավորը»,– ասաց պատգամավորը։

Հիշեցնենք` ԲՀԿ–ն վարչապետի հրաժարականը պահանջող ու քաղաքացիական բողոքի ակցիաներ անցկացնող 16 քաղաքական ուժերից մեկն է, որոնց վարչապետի թեկնածուն նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։

«Լուսավոր Հայաստանը» չի միացել փողոցային պայքարին` ընտրելով վարչապետի հրաժարականի խորհրդարանական տարբերակը։ ԼՀԿ–ն հայտարարել էր, որ իր թեկնածուն եղել և մնում է Էդմոն Մարուքյանը` միաժամանակ չբացառելով քաղաքական մյուս ուժերի հետ բանակցությունների ու պայմանավորվածության հնարավորությունը։

Անդունդի մեջ ենք, պետք է գա մեկը, որը երկիրն այս վիճակից դուրս կբերի. Ծառուկյան

Լրահոս
0