00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ախպերս, դե գիտես», կամ ինչու խանութների «դուխը չի հերիքում»

© Sputnik / Aram NersesyanМагазин села Ранчпар
Магазин села Ранчпар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրում մինչև հիմա գործում է հին բիզնես-մշակույթը (ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը), երբ խանութներն արտադրողներին ստիպում են ամիսներով սպասել ապրանքի գումարին ու դեռ մի բան էլ փող են ուզում ամեն ինչի համար։

Իշխանությունը (և՛ նախկին, և՛ այսօրվա) շատ է խոսում այն մասին, որ Հայաստանին արտահանման նոր շուկաներ են պետք։ Սակայն տեղացի արտադրողների համար (հատկապես սկսնակ) մինչև հիմա էլ դժվար է «հասնել» ոչ թե, ասենք, Ստոկհոլմ կամ Սիդնեյ, այլ նույնիսկ սովորական հայկական խանութ։ Խոշոր սուպերմարկետներից շատերը, ինչու ոչ նաև սովորական խանութներն այդքան էլ հաճույքով չեն վերցնում տեղական արտադրանքը և նախընտրում են ներկրվածը։

Կային, կան ու կլինեն մեր կողքին. մոսկովյան բժիշկներն ամեն ինչ անում են Արցախի համար

Բայց սա դեռ ամենը չէ։ Որոշ խանութներ նույնիսկ ապրանքը վաճառելուց հետո, մեղմ ասած, այդքան էլ պարտաճանաչ կերպով չեն վճարում մատակարարներին։ Հաճախ ամիսներ շարունակ ուշացնում են հազարավոր, երբեմն տասնյակ հազարավոր դոլարները` կոպտորեն խախտելով վճարման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածությունները։ Աշխատանքի այս ոչ բարեխիղճ ոճը բավականին տարածված է․ ուշացնում են ոչ միայն խանութները, այլև արտադրողները, մատակարարները և այլն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

Իրավիճակի տերերը

Երբ փոքր ձեռնարկատերը, արտադրողը թակում է խոշոր խանութների դռները, այնտեղ նստած մենեջերները գիտեն, որ նա մեծ գումար է ներդրել, խրվել վարկերի մեջ, նշանակում է՝ նրան կարելի է լավ «խեղճացնել»։ Նրանից կարող են միանվագ գումար վերցնել «մուտքի» համար, մշտական գումար էլ՝ «դարակի վրա տեղ ունենալու» համար։ Ապրանքի գումարը միանգամից չեն վճարում, պայմանագրում ժամկետ է նշվում՝ միջինը մեկուկես ամիս։ Բայց նույնիսկ այդ դեպքում վճարը կարող են շաբաթներով ու ամիսներով ուշացնել։ Դուրդ չի գալիս՝ դատի տուր, միայն թե իմացիր՝ ապրանքդ այլևս չի հայտնվի այդ խանութում, իսկ քո տեղը զբաղեցնելու ցանկացողների թիվը քիչ չէ։ Դրան գումարած` պետությունն իրացված ապրանքի համար հարկ է պահանջում արտադրողից։ Հարկայինին չի հետաքրքրում՝ նա ապրանքի դիմաց գումար ստացել է, թե ոչ։

Корова у дерева - Sputnik Արմենիա
Եթե ոչինչ չարվի, կաթի արտադրությունը Սյունիքում կարող է երկու անգամ կրճատվել

Ինչո՞ւ խանութները նույն կերպ չեն վարվում ներմուծվող ապրանքների մատակարարների հետ։ Խանութների «դուխը չի հերիքում»․ հիմնականում դրանք խոշոր ընկերություններ են՝ լայն հնարավորություններով ու կապերով։ Նրանք խանութին լավ գումար են տալիս դարակի վրա ձեռնտու տեղ ունենալու համար։ Պետք եղած դեպքում էլ կարող են իջեցնել ապրանքի գինը, տարատեսակ բոնուսներ առաջարկել։ Տեղական արտադրողները, որպես կանոն, լայն հնարավորություններ չունեն, այդ պատճառով էլ նրանք չեն հետաքրքրում առևտրի կետերին։

Բացի այդ, սուպերմարկետների տերերից շատերը մատակարարման բիզնես կամ սեփական արտադրություն ունեն։ Պարզ է, որ նրանք առաջին հերթին սեփական ապրանքն են ցուցադրում խանութներում։ Ուրեմն պե՞տք է զարմանալ, որ փոքր ու միջին բիզնեսի ապրանքներն այդքան քիչ են ներկայացված խանութներում։

«Ախպերս»

Որպեսզի ինչ–որ կերպ դուրս գան իրավիճակից, արտադրողները լրացուցիչ վարկեր են վերցնում շրջանառության գումարը լրացնելու նպատակով, ժամանակ ու միջոց են ծախսում դատարանի միջոցով իրենց գումարը ստանալու համար։ Իսկ որոշ խոշոր արտադրողներ «ախպերների» են վարձում, որոնք համապատասխան ոճով լուծում են պարտապանների հարցերը։

Покупатель у прилавка с крупами в супермаркете - Sputnik Արմենիա
Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները

Այսինքն՝ մի կողմից խոսում են Doing Business–ում ու այդ դիպի վարկանիշներում Հայաստանի հաջողությունների մասին, մյուս կողմից՝ բիզնեսում, թեև ոչ ամենուր, գործում են 90-ականների բարքերը։ Ու նույնիսկ մեծ բյուջեներ ունեցող խոշոր արտադրողները ստիպված են այդպես աշխատել։

«Բոլորին չեմ մեղադրի․ ոմանք բարեխիղճ են աշխատում ու ժամանակին վճարում։ Բայց ցավոք, դա ավելի շատ բացառություն է։ Հիմնականում յուրաքանչյուրը փորձում է որևէ կերպ շահույթ ստանալ մատակարարողից։ Հիմա ասեք՝ ինչպե՞ս պետք է նման պայմաններում զարգանա տեղական արտադրողը։ Ու արտահանման ի՞նչ աճի մասին կարող է խոսք լինել նման հիվանդ ու անպաշտպան արտադրության պայմաններում», - հարցնում է Ստեփանյանը։

Մատակարարողներին իրենց գումարը ժամանակին ստանալու հարցում օգնելու փոխարեն պետությունը բանկային վարկեր է առաջարկում, որոնց տոկոսները վճարվում են բյուջեից, այսինքն՝ հարկատուների հաշվին։ Մի՞թե սա պետական միջոցների անիմաստ վատնում չէ։ Մի՞թե ավելի լավ չի լինի, որ օգնեն արտադրողին իր գումարը ստանալու հարցում։

Իհարկե, պետությունը կարող է դատարան դիմելու խորհուրդ տալ մատակարարներին։ Բայց ինչպես արդեն ասացինք, այդ դեպքում պետք է հավաքել ապրանքն ու դուրս գալ երկրի մեծ առևտրի կետերի մեծ մասից։ Դատն էլ Հայաստանում երկար է տևում, իսկ կորցրած ժամանակը նաև կորցրած գումար է։ Արտադրողներն էլ ատամները սեղմած դիմանում են։

«Ոչ բարեխիղճ լինելու հարկ»

«Էքսպորտ Արմենիայի» մասնագետներն այս խնդիրներն արդեն ներկայացրել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը։ Նրանք բաղադրատոմս ունեն, որն անվանել են «ոչ բարեխիղճ լինելու հարկ»։ Այն պետք է վճարեն բոլորը, ովքեր խախտում են նախապես պայմանավորված ժամկետներն ու չեն տալիս մատակարարների գումարը։

Государственный научный центр РФ АО “НПО ”ЦНИИТМАШ” - Sputnik Արմենիա
Հյուրանոցներ պետք են, hi-tech՝  ոչ․ գերամուր ապակու հայկական նախագիծը ներդրող չի գտնում

Փորձագետները վստահ են, որ պետությունը կարող է ու պետք է արմատախիլ անի հայկական բիզնեսի այդ հիմքերը։ Դա նաև դրական կանդրադառնա Հայաստանի ընդհանուր բիզնես վարկանիշների վրա, որի մասին պետությունն այդքան շատ է անհանգստանում։

«Ի դեպ, պետությունը ստիպում է ճիշտ ժամանակին հարկեր վճարել, չէ՞։ Այդ դեպքում պետք է հոգա նաև, որ բիզնեսն առանց ուշացումների ստանա վաճառված ապրանքի գումարը», - ասում է Ստեփանյանը։

Եթե հարկատուն զգա, որ իր մասին հոգում ու պատասխանատվություն է կրում նաև պետությունը, շատ մեծ է հավանականությունը, որ նա նույն կերպ կպատասխանի։

Ինչպես օգնել տեղական արտադրողին. փորձագետները նոր գաղափար են ներկայացրել

Լրահոս
0