02:11 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է երեք տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզանն այսօր վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։

«Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը»,- նշված է Facebook-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շուրջ պաշտոնական բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում։ Բանակցային գործընթացը տևեց մեկ տարի և երկու ամիս՝ ներառելով բանակցային 9 փուլ։

Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովի շրջանակում։

Իտալիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին

Ըստ թեմայի

Թուրքիան մոտակա 30 տարում Եվրամիության անդամ չի դառնա․ Ավստրիայի արտգործնախարար
Եվրամիությունը 3 միլիոն եվրո օգնություն կհատկացնի ԼՂ բնակչությանը
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
թեգերը:
համաձայնագիր, Պորտուգալիա, Եվրամիություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ