16:51 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
151 0 0

Ավելի վաղ Եռաբլուր պանթեոն էր այցելել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգևոր դասի հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

«Այսօր այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մեր աղոթքը բարձրացնելու նահատակ քաջորդյաց հոգիների հանգստության համար։ Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին», - գրված է կաթողիկոսի Facebook-յան էջում։

Ավելի վաղ պանթեոն էր այցելել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

Ըստ թեմայի

Եռաբլուր, արցունքներ ու խոնարհում հերոսների հիշատակին. ջահերով երթի լուսանկարները
Հրմշտոց Եռաբլուրում. ոստիկանական ուժերը չեն կարողանում դադարեցնել ընդհարումը
Երթ, բախումներ և վիշտ. Եռաբլուրը` դեկտեմբերի 19–ին
թեգերը:
Արցախյան պատերազմ, Հայաստան, Եռաբլուր պանթեոն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

Գլխավոր թեմաներ