07:56 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)
116710

Չնայած աշտարակից 30 մետր հեռավորության վրա պահպանվել է Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանային սյունը, ադրբեջանցիները ցանկանում են նոր գիծ հաստատել։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները ցանկանում են նոր սահմանն անցկացնել Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտ գտնվող հեռուստաաշտարակի միջով՝ չնայած խորհրդային ժամանակներից պահպանված սահմանային սյանը։

Sputnik Արմենիայի նկարահանող խմբի՝ գյուղում գտնվելու պահին գյուղապետարան բերեցին ինչ-որ տեղից հանված ալեհավաքները։ Պարզվեց, որ ալեհավաքները բերել են հարակից բլրի վրա գտնվող աշտարակից (որը լավ տեսանելի է գյուղից)։

Село Чакатен (19 декабря 2020).
© Sputnik
Ճակատեն գյուղը

Այնտեղ է գտնվում հեռուստաաշտարակը, Vicacell, Ucom բջջային օպերատորների ալեցիրները։ Պարզվեց՝ սահմանագծման ժամանակ ադրբեջանցիները հայտարարել են, որ սահմանն անցնում է ուղիղ հեռուսաաշտարակի շինության միջով։

«Սահմանը բլուրով է անցնում, դրանից այն կողմ նրանց տարածքներն են, այս կողմում՝ մերը։ Նրանք(ադրբեջանցիները) GPS են միացրել, շենքի մի կեսը ընկնում է իրենց տարածքում»,-ասաց գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը։

Глава администрации села Чакатен Усик Саруханян (19 декабря 2020).
© Sputnik
Հուսիկ Սարուխանյանը

Բայց խորհրդային սահմանը, ինչպես Սարուխանյանի, այնպես էլ գյուղի բնակիչների խոսքով, այնտեղով չէր անցնում։ Աշտարակից 30 մետր հեռու դեռ խորհրդային ժամանակներից պահպանվել է սահմանյին նշասյունը։

«Ահա այնտեղ տնկված է, ամեն ինչ իր տեղում է մնում։ Հետևում նրանք են, այս կողմում՝ մենք»,-ասում է գյուղի բնակիչը։

Նրա խոսքով՝ եթե ադրբեջանցները տեղավորվեն բլրի գագաթին, գյուղում անելիք չի մնա։ Այսօր այնտեղ են, մի ամիս հետո՝ գյուղում կհայտնվեն։

Նա չի հասկանում, թե ինչպես է ստացվել, որ սահմանային սյունը դեռևս խորհրդային տարիներից շենքից հեռու է տեղադրվել, բայց նոր սահմանը չգիտես ինչու պետք է անցնի ոչ թե դրանով, այլ կայանով։

Գյուղապետը նաև չի հասկանում, թե ինչու և ինչպես է GPS-ը սահմանը աշտարակի միջով ցույց տալիս։ Բայց նրան հանձնարարել են հանել էլեկտրական սարքավորումները և ուրիշ գյուղ տեղափոխել։

«Ասյպիսի պատմություն միայն այստեղ չէ, Ագարակում էլ նույն բանն է»,-ասում է Սարուխանյանը։

Բաքուն ընդունում է գերեվարված 62 քաղաքացու փաստը. պատգամավորները հանդիպել են Մուրադովի հետ

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ռուս սահմանապահները վերահսկելու են Կապանից հարավ ընկած ճանապարհը, նրանց դիտակետը տեղակայվում է Ճակատեն գյուղից ոչ հեռու։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)

Ըստ թեմայի

Գորիս-Կապան ճանապարհի մի կողմում կլինեն Հայաստանի սահմանապահ զորքերը, մյուսում` Ադրբեջանի
«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ
Խունկ և օրհնություն. Գարեգին Բ-ն այցելել է Եռաբլուր. լուսանկարներ
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Սահման, Ճակատեն, Սյունիք

Գլխավոր թեմաներ