18:42 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
210 0 0

Երևանի պետական համալսարանը հրապարակել է այն ֆակուլտետների ցանկը, որոնք վերահաստատում են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անհապաղ հրաժարականի պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի` 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԵՊՀ–ի հրապարակած ցանկում են աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, աստվածաբանության ֆակուլտետը, արևելագիտության ֆակուլտետը, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը, ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իրավագիտության ֆակուլտետը, հայ բանասիրության ֆակուլտետը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, պատմության ֆակուլտետը, քիմիայի ֆակուլտետը, հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ֆարմացիայի ինստիտուտը, եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետի (դեկտեմբերի 8, ժամը 12.00) ավարտից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ամենօրյա ակցիաներ իրականացնել։

Դեկտեմբերի 16-ին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի

Ըստ թեմայի

Երևանում երթեր են ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
«Զղջում եմ ասածիս համար». Շենավանի համայնքապետն այլևս չի պահանջում Փաշինյանի հրաժարականը
Ինչպես են բերման ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին
Ես Փաշինյանին շատ լավ եմ ճանաչում. Զոհրաբյանը բացառում է վարչապետի ինքնակամ հրաժարականը
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստան

Գլխավոր թեմաներ