07:50 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

7 նամականիշով մանրաթերթի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 5000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որտեղ պատկերված է Արցախի «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. «Հայփոստ» ընկերությունը «Ապրելու ենք, որ հաղթենք» խորագրի ներքո դեկտեմբերի 22–ին մարել և շրջանառության մեջ է դրել նամականիշերի և բացիկների շարք, որոնք գնելով նվիրատվություն կանեք զինծառայողներին: Տեղեկությունը հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Семь новых почтовых марок, посвященных теме “Фонд страхования военнослужащих”
пресс-служба Айпост
Նոր նամականիշ

Մարումն իրականացրել են «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նշենք, որ  դեկտեմբերի 22-ին մարվում և շրջանառության մեջ են դրվում նաև յոթ նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային:

«Բացիկ գնելով զինծառայողների համար նվիրատվություն անելն առավել քան դյուրին է, բավական է միայն այցելել https://postcards.stamps.am/  կայքէջը: Ձեր նվիրաբերած գումարն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին, իսկ «Հայփոստը» նշված փոստային հասցեով կառաքի Ձեր ընտրած բացիկը՝ որպես հիշատակ Ձեր կատարած նվիրաբերության: Հասցեական առաքումն իրականացվում է անվճար. Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում»,–նշված է հաղորդագրության մեջ:

 Փոստային նամականիշերի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 500 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» միջոցով իրականացվող նախագծերին:

Բացիկներին պատկերված են Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավիթի, Մարտիրոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները և «Լեռնային պար» արձանախումբը՝ Արցախի բնության խորապատկերներին։

Семь новых почтовых марок, посвященных теме “Фонд страхования военнослужащих”
пресс-служба Айпост
Նոր նամականիշները

Յոթ նամականիշով մանրաթերթի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 5000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որտեղ պատկերված է Արցախի «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում: Կտրոնի ձախ հատվածում «ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» և «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կարգախոսերն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Ըստ թեմայի

Հռոմի պապի հայաստանյան այցին նվիրված նոր նամականիշ է թողարկվել
Մտանք Բեռլին. Հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշը տպագրվել է 40 000 տպաքանակով
«Հայփոստը» Սինգապուրի հայկական եկեղեցուն նվիրված նամականիշ է թողարկել
թեգերը:
նամականիշ, բացիկ, նվիրատու, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, զինծառայող, ՀայՓոստ

Գլխավոր թեմաներ