00:33 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Փաշինյանը ցավակցել է Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել հայտնի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունը։

«Անգնահատելի է Արկադի Անդրեասյանի դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատում» և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ»,–ասված է վարչապետի ցավակցական հեռագրում:

Փաշինյանը ցավակցել է Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին և նշել, որ նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորի հուշերում:

Ինչպես արդեն հայտնել էինք, կյանքի 73–րդ տարում այսօր մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր, ֆուտբոլիստին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա մահացել էր սրտի անբավարարությունից։

թեգերը:
Արկադի Անդրեասյան, ուղերձ, ցավակցություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ