09:44 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1635 0 0

Վարչապետը շեշտեց, որ նոր իրավիճակը նաև նոր էմոցիաներ է առաջացնում, միաժամանակ հանդարտության կոչ անելով։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի սահմաններին տեղի ունենող պրոցեսը ոչ թե դեմարկացիա կամ դելիմիտացիա է, այլ սահմանային կետերի տեղորոշում։ Այսօր կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սյունիքի և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել։ Մյուս կողմից` սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Դրանք բոլորովին տարբեր հարցեր են։ Այս պահին տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ նոր իրավիճակը նաև նոր էմոցիաներ է առաջացնում, միաժամանակ հանդարտության կոչ անելով։ 

«Մենք պետք է կարողանանք այս փուլը մաքսիմալ հանդարտ հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք, ստեղծում ենք, կամ արդեն տեսականորեն ստեղծել ենք։ Մնում է դա գործնականում իրականություն դարձնել»,– ասաց նա։

Փաշինյանը հայտնեց նաև, որ առավոտյանն քննարկում է ունեցել ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել հանձնարարականներ այն մասին, թե ինչպես է պետք այս պրոցեսը կառավարել, որպեսզի այն հնարավորինս սահուն ընթանա։

Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմաններին, Սյունիքում ու Արցախում, կատարվում է բացառապես եռակողմ հայտարարության շրջանակներում։

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան

Նշենք, որ միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն` պետական սահմանների դեմարկացիա իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։

Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է պաշտոնանկ անել վարչապետին

Ըստ թեմայի

Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան
Ճակատեն գյուղը չի հանձնվում Ադրբեջանին. Սյունիքի մարզպետը հերքել է տեղեկությունը
Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
Որոտան գյուղի մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում. Սյունիքի մարզպետարան
թեգերը:
Դեմարկացիա, Սահման, Դելիմիտացիա, Սյունիք, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ