09:25 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
38110

Ադրբեջանի ներկայացուցիչները եղել են սահմանամերձ գյուղում, բանակցություններ վարել ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի զինվորականները պահանջում են իրենց փոխանցել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Ադրբեջանի ներկայացուցիչները կարծում են, որ իրենց պետք է փոխանցվեն գյուղի 12 տները, որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհի աջ (արևելյան) կողմում:

«Թուրքերը Էկան, «նկարվեցին», գնացին։ Իրենց GPS–ով եկան, «մետկեքը» ցույց տվեցին ռուսներին, գնացին»,– ասաց Արշակյանը` նշելով, որ ինքն անձամբ այնտեղ չի եղել, բայց գիտի, որ տեղում են եղել ադրբեջանցի զինվորականները, ռուս սահմանապահներն ու Հայաստանի ԱԱԾ–ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքների մասին դեռ տեղեկություն չկա։ Արշակյանը կարծում է, որ այժմ բանակցություններն ընթանում են բարձրաստիճան դիվանագետների մակարդակով։ Գյուղապետին դեռ ոչինչ չեն տեղեկացրել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով, հնարավոր է, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12–ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան

Ըստ թեմայի

Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
Ո՛չ դեմարկացիա, ո՛չ էլ դելիմիտացիա. Փաշինյանը բացատրեց` ինչ է արվում Սյունիքի սահմանին
Եթե շուտ վերջացնեինք այս գործը, Սյունիքը պահպանած կլինեինք. Վազգեն Մանուկյան
թեգերը:
Ադրբեջան, Սյունիք, Շուռնուխ, Հայաստան

Գլխավոր թեմաներ