10:07 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Անդրադառնալով ներկայացված մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է իրավիճակն օրենսդրական ճանապարհով, սահմանադրական եղանակով հանգուցալուծելու կարևորությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, որ մեր երկրի առջև ներկայումս ծառացած սպառնալիքների պարագայում հապաղումը կարող է ավելի լուրջ վտանգների հանգեցնել:

«Հայտնելով, որ պաշտպանում են հանրապետության նախագահի՝ ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը, նրանք ստեղծված իրավիճակում կարևոր են համարել հազարապետության նախագահի դերը: Առաջարկ է հնչել կազմակերպել ավելի լայն ձևաչափով հանդիպում իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ անդրադառնալով ներկայացված մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է իրավիճակն օրենսդրական ճանապարհով, սահմանադրական եղանակով հանգուցալուծելու կարևորությունը: Մեր երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերներ հաղթահարման համար նախագահը կարևորել է պետական ինստիտուտների կայացումը, պետական մտածողությունն ու պետական կարգապահությանը:

Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում․ Վալենտինա Մատվիենկո

Անդրադառնալով ավելի լայն ձևաչափով հանդիպման առաջարկին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կողմ է ցանկացած ձևաչափով քննարկումներին՝ ավելացնելով, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել բոլոր կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելու համար։ «Այսօր ամենակարևորն այս իրավիճակը հաղթահարելն է, որպես երկիր և ժողովուրդ դրանից արժանապատվորեն դուրս գալը»,- ասել է Հանրապետության նախագահը:

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար նախագահ Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Ըստ թեմայի

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի
Ընդդիմությունը բողոքի ակցիան շարունակում է գլխավոր դատախազության շենքի մոտ
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը
թեգերը:
«Ժառանգություն» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Արամ Սարգսյան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ