11:43 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7310

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհետ կորած զինվորների ծնողներին խոստացել է, որ նրանց հետ բաց քննարկում է ունենալու։ Սա, ի դեպ, նրանց առաջին հանդիպումը չէ:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Անհետ կորած զինվորների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընդունել նրանց։

«Մեզ հայտնեցին, որ վարչապետը խոստանում է վաղը` ժամը 10։30-ին  ընդունել 15-20 ծնողների։ Ասել են` բաց քննարկում է լինելու։ Կլսենք վարչապետին և ակնկալում ենք կոնկրետ պատասխաններ` երբ են քայլեր անելու և մեր տղաներին վերադարձնելու»,–ասաց  ծնողներից մեկը։

Նրանք ասում են, որ եթե կոնկրետ պատասխան չստանան Փաշինյանից, կորոշեն իրենց հետագա անելիքները։

Նշենք, որ այժմ երթևեկությունը Բաղրամյան պողոտայում կարգավորվեց, քանի որ «ԿԱՄազները», որոնցով փակել էին փողոցը, հեռացվեցին բանուկ հատվածից։

Ոստիկանությունը բերման է ենթարկում անհնազանդության ակցիաների մասնակիցներին

Հիշեցնենք, Նիկել Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիա էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Նրանք կաթվածահար էին արել Բաղրամյան, Տիգրան Մեծ, Մաշտոց պողոտաները և այլ փողոցներ։

Ըստ թեմայի

Անհնազանդության ակցիաներ. անհետ կորածների ու գերիների ծնողները փակում են Երևանի փողոցները
Լարված իրավիճակ Երևանի Բաղրամյան փողոցում
Ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել. ցուցարարները միացան նստացույց անողներին
թեգերը:
Բողոքի ակցիա, անհետ կորած, ծնող, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ