09:50 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (797)
333410

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը խորհրդարանում հայտարարել է, որ Սյունիքի սահմաններում սահմանազատում չի կատարվում։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզում սահմանային նշաններ չեն տեղադրվում։ Այսօր ԱԺ–ում Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ հայտնեց Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը` արձանագրելով, որ սահմանազատման աշխատանքներ, որպես այդպիսին, չեն իրականացվում։

Փարսյանը նույնիսկ չբացառեց, որ հետագայում այդ սահմանը ևս կվերանայվի։ Համայնքի ղեկավարը հայտնեց, որ այդ մտավախությամբ ինքն առայժմ սահմանների վրա լուրջ աշխատանքներ չի իրականացնում, որպեսզի, իր բնորոշմամբ, «հետագայում նույն սյուրպրիզը չունենան», ինչպես նախկինում։

«Ադրբեջանցիների ու ռուսների մասնակցությամբ հիմա ավելի շատ դիրքերի տեղորոշման գործընթաց է տեղի ունենում։ Օրինակ` երեկ ադրբեջանցիների կողմից մի խումբ մոտեցավ մեր սահմաններին` բանակցելու մեր ՊՆ ծառայողների հետ։ Մեր կողմից բանագնաց էր գեներալ Քոչարյանը, որը հիմա կուրացիա է անում մեր սահմանների պաշտպանությունը։ Ադրբեջանցիներն առաջարկում են, որպեսզի այն հատվածներում, որտեղ մենք դիրքավորված ենք սահմաններին, հետ քաշվենք` դիրքերի միջև անվտանգության գոտի ապահովելու համար։ Մի 100-150 մետր մենք հետ քաշվենք, մի այդ քան էլ իրենք տարածք պահեն, որպեսզի մեր զինվորներն իրար հետ շփում չունենան»,– ասաց Փարսյանը։

Նա նաև հայտնեց, որ ՀՀ ՊՆ–ն փոխադարձ առաջարկ է արել, որպեսզի նույն սկզբունքով, այն դիրքերում, որտեղ Ադրբեջանն է առաջ եկել, հետ քաշվի ու անվտանգության գոտի ապահովի։

«Այսինքն` եթե համաձայնության ենք գալիս, ապա ամբողջ սահմանի երկայնքով համաձայնության գանք, համակարգային լուծում տանք»,– ասաց Փարսյանը` հավելելով, որ ադրբեջանական կողմն այս պահին քննարկում է Հայաստանի այդ առաջարկը։

Եվս 1 հեռախոսահամար. ԱԱԾ–ն կօգնի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում խնդիրների բախված քաղաքացիներին

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմաններին` Սյունիքում ու Արցախում, կատարվում է բացառապես Եռակողմ հայտարարության շրջանակներում։

Նշենք, որ մասնագետների խոսքով` միջազգայնորեն ընդունված նորմերով, պետական սահմանների դեմարկացիա իրականացնելուց առաջ, նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։

Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. քաղաքապետ

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (797)

Ըստ թեմայի

Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների բնակիչներն աջակցություն կստանան
«Կօգնեմ վերադարձնել գերիներին»․ ո՞վ էր ՀՀ կառավարության դիմաց կանգնած տղամարդը
«Մեր կենտրոնական շտաբը տեղափոխվելու է Հանրապետության հրապարակ». Իշխան Սաղաթելյան
թեգերը:
քաղաքապետ, Սահման, ԱԺ, Սյունիք, Կապան

Գլխավոր թեմաներ