09:16 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1138)
39 0 0

ՀՀ վարչապետը նորանոր հաջողություններ է մաղթել Վրաստանի վարչապետին։ Նա նշել է, որ անցած մեկուկես տարվա ընթացքում իր և Գախարիայի միջև ձևավորվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության մթնոլորտ։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Վրաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում` ի շահ եղբայրական Վրաստանի: Անցած մեկուկես տարվա ընթացքում մեր կառավարությունների և անձամբ մեր միջև ձևավորվել է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մթնոլորտ՝ հիմնված մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա պատմական կապերի և մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա»,– նշված է Փաշինյանի ուղերձում։

ՀՀ վարչապետը համոզված է, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նախարարների նոր կաբինետին՝ Գախարիայի ղեկավարությամբ: Այնուհետև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային երկրի վարչապետ նշանակելու մասին: Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի սեպտեմբերից։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1138)

Ըստ թեմայի

Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում
Վրաստանն ադրբեջանական գազի համար հատուկ զեղչ է ստացել
Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Գեորգի Գախարիա, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ