08:39 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19301

Պատգամավորական մանդատը վայր դրած ու այլ պաշտոն ստացած նախկին պատգամավորների փոխարեն «Իմ քայլը» խմբակցությունը համալրվեց երեք նոր պատգամավորով:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության` լիազորությունները դադարեցրած պատգամավորներ Արգիշտի Մեխակյանին, Արամ Խաչատրյանին ու Երջանիկ Հակոբյանին այսուհետ կփոխարինեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները՝ Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանն ու Հակոբ Ասլանյանը:

ԱԺ կազմը համալրած նոր պատգամավորներն այսօր խորհրդարանի արտահերթ նիստում պատգամավորական երդում տվեցին. «Բարեխղճորեն կատարել ՀՀ ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Հիշեցնենք՝ Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 17-ին նշանակվել է Լոռու մարզպետ, Արգիշտի Մեխակյանը, որն արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է, նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, Երջանիկ Հակոբյանը վերադարձել է իր նախկին աշխատանքին ՊԵԿ համակարգում:

Ըստ թեմայի

Ոչ թե պարգևավճար, այլ 13-րդ աշխատավարձ. ինչ են ստացել ԱԺ աշխատակիցները
Իրարանցում ու բղավոցներ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին
Կտնտեսեն` որտեղ հնարավոր է․ ԱԺ-ն ընդունեց 2021 թվականի պետբյուջեն
թեգերը:
Պատգամավոր, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ