15:27 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Հայաստանի ու Իրանի արտգործնախարարներն ընդգծել են տարբեր մակարդակներով շփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունն է հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին:

Զրուցակիցներն ընդգծել են տարբեր մակարդակներով շփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա:

Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում սերտ գործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամությունը:

Ըստ թեմայի

Արա Այվազյանն իր լեհ և շվեդ գործընկերների հետ է զրուցել. անդրադարձել են ԼՂ իրավիճակին
ՀՀ ու ՌԴ արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
թեգերը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Արա Այվազյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ