10:13 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

ՀՀ վարչապետը փոխարտգործնախարար է նշանակել Ղազախստանում ու Ղրղզստանում Հայաստանի նակին դեսպանին։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է արտգործնախարար Արա Այվազյանի տեղակալ նշանակել Գագիկ Ղալաչյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,– նշված է Փաշինյանի որոշման մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում:

Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ էր կանչվել պաշտոնից։

Նա Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։

Ըստ թեմայի

«Բարգավաճ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան
Ովքե՞ր են դավաճանները. «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին
Արցախի նախագահը էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար է նշանակել
թեգերը:
Գագիկ Ղալաչյան, Նշանակում, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ