15:45 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
103501

Երևան են վերադարձել ինչպես ռազմագերիներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Բացի 4 գերիներից, ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել մեկ զոհված քաղաքացու մարմին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Նա չհստակեցրեց՝ զոհվածը զինծառայող է, թե քաղաքացիական անձ։ Վարդանյանը նշեց, որ գերիների վերադարձը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

«Հայրենիք վերադարձած գերիները տղամարդիկ են, նրանց թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Բացի այդ, հանձնվել է մեկ մահացածի մարմին»,–ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։

Ըստ թեմայի

Կարմիր Խաչը կասկածում է գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի պահպանմանը
Գերիներից մեկին շտապօգնության մեքենայով են տեղափոխել «Էրեբունի» ավիաբազայից. WarGonzo
Արցախում նոր գերիներ չեն վերցվել. ՊԲ–ն` տարածված տեսանյութի մասին
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, գերի, Հայաստան

Գլխավոր թեմաներ