05:24 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
307 0 0

Ելնելով հանրապետությունում ստեղված իրավիճակից` ՀՀ վարչապետի հրամանով, մարզպետարաններում ստեղծվում են նոր պաշտոններ: Մարզպետի` գնդապետի կոչում ունեցող տեղակալը կանոնակարգելու է աշխարհազորի գործառույթները:

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի մարզն արդեն զինվորական կոչում ունեցող մարզպետի տեղակալ ունի։ Նորանշանակ տեղակալին՝ գնդապետ Պողոս Աբրահամյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր կայացած մարզային խորհրդի վերջին նիստին ներկայացրեց համայնքների ղեկավարներին:

Նշենք, որ Պողոս Աբրահամյանի նշանակումը կատարվել է նոյեմբերի 3-ին։ Նա համակարգելու է մարզում աշխարհազորի աշխատանքները։

Նորանշանակ տեղակալը ծնունդով Վրաստանի Ախալքալակի շրջանի Զակ գյուղից է, բայց երկար տարիներ ծառայել ու աշխատել է Շիրակի մարզում։ «Երկար տարիներ ապրել եմ Գյումրիում, խորհրդային տարիներից սկսած նաև ծառայել եմ այստեղ, այնպես որ ինձ շատ ծանոթ մարզ է ու շատ սիրելի քաղաք, շիրակցի ընկերներ շատ ունեմ: Պաշտոնը նոր է՝ մինչև հիմա աշխարհազորը համակարգող պաշտոն չի եղել, ու մենք պետք է այս աշխատանքը կատարենք ի շահ մեր պետության պահպանության ու մեր անվտանգության ուժեղացման»,-նշեց Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ սերտ աշխատանք է լինելու բոլոր համայնքների հետ:

Մարզում աշխարհազորային կորպուսի համալրումը լինելու է մարզպետարանների կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած նախագծերի հաստատումից հետո:

«Յարեն տիրոջը ցավ կուդա, սաղ մատների արանքով կնայեն էս հարցին». շիրակցիները` պատգամավորին

«Շիրակի մարզում աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան հունվարից, որպեսզի կարողանանք շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել մեր հիմնական աշխարհազորային ստորաբաժանումները: Սա արվում է երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու համար: Մենք պետք է մեր ունեցած առավելագույն ռեսուրսները ներդնենք այս գործում»,-մարզային խորհրդի նիստի ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասաց նորանշանակ տեղակալը:

Новоназначенный заместитель губернатора Ширака Погос Абраамян отвечает на вопросы журналистов (29 декабря 2020). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պողոս Աբրահամյանը

 Ըստ պատասխանատուի` աշխարհազորային ռեսուրսը կարող են համալրել մինչև 70 տարեկան բոլոր առողջ մարդիկ: Պողոս Աբրահամյանի կարծիքով` ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք կարող են աշխարհազորում ընդգրկվել, թեև օրենքը այդ մասին ոչինչ չի ասում։

թեգերը:
Պողոս Աբրահամյան, աշխարհազոր, փոխմարզպետ, Շիրակի մարզ

Գլխավոր թեմաներ