08:37 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Ռուսաստանի նախագահի անունից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ այն դժվարությունները և անհանգստությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում: Նա այս մասին նշել է Ամանորի և Սուրբ ծննդի տոների առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման: Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահի անունից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու:

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս». Պուտինն ուղերձ է հղել Փաշինյանին

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամանօրյա շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ երկրորդ նախագահ Արմեն Սարգսյանին։

Հայաստանում գտնվող արցախցի աշակերտներին ամանորյա նվերներ կբաժանվեն

Ըստ թեմայի

Արցախում ռուս խաղաղապահները պատրաստվում են Ամանորին․ տեսանյութ
Ամանորի կապակցությամբ խաղաղապահները նվերներ են տվել Ստեփանակերտի 2 դպրոցների աշակերտներին
Հայաստանում գտնվող արցախցի աշակերտներին ամանորյա նվերներ կբաժանվեն
թեգերը:
ուղերձ, Ամանոր, Արմեն Սարգսյան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ