09:26 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15210

Բնակիչները մտահոգված են ոչ միայն իրենց կյանքի և ֆիզիկական անվտանգության համար, այլև գյուղատնտեսությամբ զբաղվելու անհնարինությամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզում սահմանների որոշման հարցը մարդկանց խնդրի առաջ է կանգնեցրել, կենսական իրավունքները լրջորեն վտանգելուց մինչև ապրուստը հոգալու հարցեր առաջ բերել։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ այցելել է մարզ։

Պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այցի ընթացքում անցկացվել են հանդիպում համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ մարզպետի, նաև Գեղամասար համայնքի ղեկավարի հետ։ Պաշտպանն այցելել և աշխատանքային քննարկումներ է ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում:

«Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, այնպես էլ կենսական կարևորության մյուս իրավունքներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թաթոյանը նաև հանդիպել է Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հետ։ Քննարկվել են ինչպես գործարարության ոլորտին, այնպես էլ աշխատողների իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր։

Պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ այս այցի արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Ինչպես նաև կկատարվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն համապատասխան պարզաբանումներ:

Սահմանազատման ավարտից հետո 2 պետությունների միջև համաձայնագիր է կնքվում. ԱԳՆ-ն՝ ՄԻՊ-ին

 

Ըստ թեմայի

ՀՀ ՄԻՊ–ն ադրբեջանական հանցանքների մասին հաղորդումներն ուղարկել է այլ պետություններ
Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի գործընթացը. ՄԻՊ
Սյունիքի ցուցանակը բնակիչներին ահաբեկելու քայլ է. ՀՀ ՄԻՊ–ը կդիմի միջազգային կառույցներին
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ