22:08 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
120 0 0

ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու համար։ Նա պատասխանել է ՔԿ–ին և շեշտել` չի լռելու։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

««Արմնյուզ» լրատվական կայքէջում տեղադրվել է տեսանյութ` «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանի կողմից տրված հարցազրույցից, որում վերջինս, բերելով Նիկոլաե Չաուշեսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

Նախկին պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Facebook-ի իր էջում Միհրան Հակոբյանը մեկնաբանել է ներկայացված մեղադրանքը՝ նշելով, որ իրեն կաշկանդելու փորձ է արվում, որ այլևս չխոսի Չաուշեսկուների ընտանիքի մասին։ Նախկին պատգամավորն ընդգծել է՝ ոչ միայն չի լռելու, այլև նոր օրինակների մասին է հիշեցնելու։

«Սկզբի համար խոսենք Հունաստանի վարչապետ Դիմիտրիոս Գունարիսի մասին: Թուրքերին պատերազմը պարտվելու և հույն ժողովրդի գլխին աղետ բերելու համար հունական դատարանի վճռով 1922թ.-ի նոյեմբերի 28-ին վարչապետ Գունարիսը պատի տակ շան պես գնդակահարվեց»,- գրել է Հակոբյանը։

Նրա փաստաբան Միքայել Շխիմյանն էլ նշել է, որ առաջադրված մեղադրանքը զավեշտալի է. Չաուշեսկու ընտանիքը դատապարտվել է մահապատժի Ռումինական տրիբունալի կողմից, օրինական ուժի մեջ մտած և մինչ օրս չբեկանված դատավճռով։ Պաշտպանի կարծիքով՝ Միհրան Հակոբյանին առաջադրված մեղադրանքն «անորոշ է և ակնհայտ ապօրինի»։

Արժանապատվություն ունեցող հասարակությունը չէր հանդուրժի այսպիսի խայտառակությունը. Իշխանյան

 

 

Ըստ թեմայի

«Ոչ մի բացատրություն չեմ տվել». ինչի՞ համար է Իշխան Սաղաթելյանը հրավիրվել հարցաքննության
Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են ու գաղտագողի հուղարկավորել. Վլադիմիր Գասպարյան
Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
Մեղադրանք, Միհրան Հակոբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ