08:02 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
143330

Ադրբեջանական կողմին է հանձնվել նաև ՀԷԿ-ը. աշխատակիցներն անգամ սարքավորումները չեն կարողացել դուրս բերել։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 30 հա գյուղնշանակության հողեր հանձնվում են Ադրբեջանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

«Անտրամաբանական տալիս են, ով ինչ ուզում է՝ տալիս են։ Քարահունջը Գորիսի աջ մասում է՝ Որոտանից դեպի աջ իջնելիս։ Նոր Քարահունջը ձախ մասում է՝ Վարարակն գետի մյուս ափին։ Դրանից մի քիչ ներքև Քարահունջի այգիներն են։ Խոսքը հենց այդ այգիների մասին է. էդ այգիներն ընդհանրապես սահմանի հետ կապ չունեն, բայց էս նոր վարչապետական քարտեզներով ընկել է սահման»,- նշեց Հովսեփյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է հանձնվել նաև Քարահունջ գյուղի ՀԷԿ-ը։

«Աշխատողներն անգամ ՀԷԿ-ից տեխնիկա չեն կարողացել դուրս բերել»,- նշեց համայնքապետի տեղակալը։

Նրա խոսքով՝ հայ սահմանապահների հիմնական դիրքն այսօր Գորիս քաղաքին 2 կմ-ով մոտեցել է։ Սահմանազատման աշխատանքների տրամաբանությունը բացատրել համայնքապետի տեղակալը չի կարողանում։

Вице-мэр Гориса Менуа Овсепян на перекрытой дороге Горис-Мегри (18 декабря 2020). Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Մենուա Հովսեփյանը

Կառավարության հետ փորձե՞լ եք կապ հաստատել. մեր հարցին ի պատասխան Մենուա Հովսեփյանը նշեց՝ «նման մարմին չկա»։

Հիմա մարզպետն է բանակցում, որպեսզի կարողանա տեղափոխել բնակիչներին, համապատասխան փոխհատուցում տրամադրի։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն. պարզ չէ նաև, թե սահմանազատման աշխատանքները դեռ որքան հեռուն են գնալու։

Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ

Ըստ թեմայի

Սահմանների հարցը Գեղարքունիքում լուրջ խնդիրներ է ստեղծել. ի՞նչ է արձանագրել պաշտպանը
Սահմանազատման ավարտից հետո 2 պետությունների միջև համաձայնագիր է կնքվում. ԱԳՆ-ն՝ ՄԻՊ-ին
Հայհոյանքի ու սպառնալիքների չափաբաժինը շատ վտանգավոր սահմանի է հասել. Թաթոյան
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Դելիմիտացիա, Դեմարկացիա, Սահման, Քարահունջ, Գորիս

Գլխավոր թեմաներ