09:32 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20711

Վարչապետը լսել է կուսակցությունների առաջնորդների տեսակետները արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր նա հանդիպումներ է ունեցել երկու քաղաքական ուժերի ղեկավարների հետ։

«Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում. հանդիպումների առանցքում հենց այս հարցի քննարկումն է եղել։ Վարչապետ Փաշինյանը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները հարցի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել Facebook-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Նա հրավիրել էր խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Նա ընդգծել էր, որ պատրաստ է վարչապետի պաշտոնը թողնել ժողովրդի որոշման արդյունքում։

Ըստ թեմայի

«Իր երեսին ասել եմ». ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը
«Ես իմն ասացի, նա` իրենը». Մարուքյան–Փաշինյան հանդիպումն ավարտվեց
Ռուսաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
թեգերը:
Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ

Գլխավոր թեմաներ