17:05 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48010

Միքայել Մինասյանի պնդմամբ՝ բազմաթիվ սփյուռքահայեր խնդիրներ են ունենալու իրենց երկրների հարկային մարմինների հետ, եթե պարզվի, որ փոխանցված գումարների նպատակը բարեգործությունը չէր։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը կարող է կասեցվել միջազգային աուդիտը չանցնելու պարագայում։ «Requiem 6. փողեր» խորագրով հերթական տեսանյութում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, խոսել է համահայկական հիմնադրամից ՀՀ պետբյուջե փոխանցված գումարի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։

Մինասյանի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախկին խորհրդական, համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանին հանձնարարել է «Մենք ենք, մեր սահմանները» նախաձեռնությամբ հավաքված գումարից 52 միլիարդ 700 միլիոն դրամ փոխանցել պետբյուջե։ Արշամյանը դա արել է ընդունված 9 որոշումներով։ Մինասյանը պնդում է՝ դրանցից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին, որովհետև վերջիններս հարցնելու էին, թե ինչի համար են այդ գումարները պետբյուջե ուղղվում։ Նախկին դեսպանի խոսքով՝ այստեղ արդեն իսկ օրենքի խախտում է թույլատրվել։

Նրա խոսքով՝ սա էլ բավական չէ, ընդունված 9 որոշումներից 7-ի բնօրինակները մի օր պարզապես կորել, անհետացել են։

Մինասյանի տեղեկություններով՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գաղտնի նամակ է գրել Հայկակ Արշամյանին՝ նշելով, որ խնդիրներ կան այս գործընթացում, պետք է պարզաբանվի, թե գումարն ինչի համար է պետբյուջե ուղղվել։

«Հայկական Արշամյանն էլ իր հերթին նամակ է գրում ֆինանսների նախարարին, թե որտեղ է ծախսվել այդ գումարը, նախարարն էլ պատասխանում է` ըստ բյուջեի նախատեսված կարիքների։ Այդ ժամանակ Արշամյանը գաղտնի նամակ է գրում Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով բացատրություն, թե ինչի համար է ծախսվել գումարը, սակայն Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում նամակին»,- ասում է Մինասյանը՝ ցուցադրելով ենթադրյալ գաղտնի նամակի պատճենը։

Մինասյանի պնդմամբ՝ այս իրավիճակը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել հիմնադրամի համար, ընդհուպ հասցնել գործունեության կասեցման։

«Այս օրերին հիմնադրամն անցնում է միջազգային աուդիտ, և միջազգային աուդիտի օրենքներով եթե դու չես ասում՝ փողն ուր ես ուղղել և ինչի համար, ուրեմն հիմնադրամը պետք է դադարեցնի գործունեությունը, որովհետև դու խախտել ես քո կանոնադրությունը, նաև խախտել ես միջազգային օրենքներ»,- ասում է Մինասյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրամին մեծ գումարներ նվիրաբերած բազմաթիվ սփյուռքահայեր ևս խնդիրների առաջ են կանգնելու։ Որպես օրինակ մատնանշում է ամերիկահայերին։ Նրանք, որոշակի գումար նվիրաբերելով հիմնադրամին, ազատվել են այդ գումարի չափով հարկերից, որովհետև բարեգործական նպատակներով է փոխանցված գումարը եղել։ Սակայն եթե պարզվի, որ ի վերջո նրանց փոխանցած գումարը բարեգործական նպատակներով չի ծախսվել, ապա նրանք խնդիրներ են ունենալու իրենց երկրի հարկային մարմինների հետ։

Մինասյանի տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանը պահանջել է Փաշինյանից վերադարձնել գումարը՝ խոստանալով փոխարենն էլ ստորագրել նրա կատարած նշանակումները։

5 մլրդ դոլարի առաջարկը ստացել է Վանեցյանն ու փակ ծրարով փոխանցել Փաշինյանին. նախկին դեսպան

Ըստ թեմայի

Փաշինյանը խնդիր կդնի` խորանալ այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն
Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ
«89+1 գործով մեղադրյալներն» ու մայր օրենքը. Մինասյանը գտել է ամենամեծ մեղավորին
թեգերը:
Հայկակ Արշամյան, հիմնադրամ, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Միքայել Մինասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ