10:22 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29710

Ղազարյանի կարծիքով՝ տարիներով կուտակված խնդիրների, կառավարման թերությունների, բացթողումների ու սխալների համար շատ թանկ գին վճարեցինք։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը սեփական դիմում համաձայն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում անձամբ է հայտնել՝ նշելով, որ դիմումը դեռ դեկտեմբերի 1-ին է ներկայացրել և այսօրվանից դադարեցնում է գործունեությունը որպես հիմնադրամի գործադիր տնօրեն։ Նա շնորհակալություն է հայտնել բարերարներին, աջակիցներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար,  թիմին՝ նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Ղազարյանը նշել է, որ իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում մշակվել և իրականացվել են ծրագրեր, որոնք բխում էին մեր երկրի իրական կարիքներից և առաջարկում համակարգային լուծումներ։  

«Այսօր այդ ճանապարհն ընդհատվում է: Որոշումս պայմանավորված ու հիմնավորված է պետության զարգացման, ապագայաստեղծ ծրագրերի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ իմ պատկերացումներով»,- գրել է Ղազարյանը։

Նա ընդգծել է, որ համոզված է՝ այսօր չենք կարող մեզ թույլ տալ հրաժարվել ապագայի հետ կապող օրակարգերից և զարգացման ծրագրերից, որոնք մեր երկարաժամկետ անվտանգության երաշխիքներից են։

«Այո՜, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու որպես հայ՝ ունեմ նաև սկզբունքային անհամաձայնություններ մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների, ստեղծված աղետի շուրջ օրակարգ բերվող պատճառաբանությունների հետ»,- հավելել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս ծանրագույն օրերն ընդգծեցին մեր երկրի բացերը, կառավարման թերությունները, վերհանեցին տարիներով կուտակված խնդիրները։ Այդ սխալների ու բացթողումների համար չափազանց թանկ վճարեցինք:

Վստահ է՝ հանուն հերոսաբար ընկածների, հանուն որդեկորույս մայրերի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ազգի ու ապագայի՝ պետք է ապրենք ու կառուցենք «բարձր դիմադրողականություն ունեցող կենսունակ պետություն»:

«Հիմա, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ծնկած վիճակից ելնել՝ զարկ տալով մեր գիտական ու կրթական ներուժին՝ ապավինելով տեղեկատվական ու տեխնոլոգիական առաջընթացին, ու ամենակարևորը՝ ապավինելով մեր համախմբման ներուժին»,- գրել է հիմնադրամի նախկին տնօրենը։

«Իմ քայլի» երեք նոր պատգամավորները երդվեցին ԱԺ–ում

Նա համոզված է, որ միայն այսպես կարող ենք մեր զավակներին ամուր հայրենիք թողնել։  Լիահույս է, որ գաղափարակիցների հետ միասին հնարավոր կլինի այս ամենը կյանքի կոչել այն:

Ըստ թեմայի

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...
Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Սոֆյա Խուդոյանը` Աննա Հակոբյանին
Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ապամոնտաժվեց․ մարդիկ չեն ուզում տեսնել Աննա Հակոբյանին
թեգերը:
դիմում, Տնօրեն, Աննա Հակոբյան, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամ

Գլխավոր թեմաներ