09:10 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3648 0 0

Մարզպետը վստահեցնում է` ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահմանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։

«Ըստ այդմ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։ Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար»,– նշում է մարզպետը, որի հայտարարությունը հրապարակվել է Facebook–ում:

Ըստ Պողոսյանի` ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահմանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։ 

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։ Նրա խոսքով` տոների հետ կապված` մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հետո ինչ կլինի` պարզ չէ։

Արշակյանն այսօր` հունվարի 2-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ադրբեջանցիները մտել են Շուռնուխ։ «Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, թուրքերը եկան։ Մնում է միայն` այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– հայտարարեց նա։

Գյուղապետի տունը ևս մտնում է հանձնվող 12 տների մեջ։ Նա այդ տանը վերաբնակվել է 1992 թվականին, լիովին վերակառուցել այն, այգիներ ու բոստաններ ստեղծել։

Ըստ թեմայի

Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը
Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կկառուցվեն. Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել
Սյունիքի տարածքի հատվածները, որոնք Ադրբեջանին են փոխանցվում «սահմանազատման» արդյունքում
թեգերը:
Սյունիք, Մելիքսեթ Պողոսյան, Շուռնուխ, Հայաստան

Գլխավոր թեմաներ