16:33 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
381 0 0

Հայաստանում արված որոշ հնագիտական բացահայտումներ առանց չափազանցնելու շրջել են Հայկական լեռնաշխարհի, երկրի ու տարածաշրջանի մասին պատկերացումներն ու գիտելիքները։

Արշակունիների արքայատոհմի դամբարանի պեղումներ, բրոնզե դարաշրջանի արքայական դամբարաններ Ներքին և Վերին Նավեր դամբարանադաշտերում, հիմնահողային մշակույթին բնորոշ հսկայական գերեզմանաբլրի հայտնաբերում, ինչպես նաև տաճարային կառույցի հայտնաբերում Շենգավիթ հնագույն բնակավայրում: Ահա հայ և համաշխարհային գիտական հանրության համար հնագիտական ամենաականավոր 5 հայտնագործությունները:

ԿԳՄՍ նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած հնագիտական արշավախմբերի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե որն է դրանց առանձնահատկությունը, և ինչու են դրանք այդքան կարևոր։

Սիմոնյանն անձամբ է ղեկավարել կենտրոնի հնագիտական արշավները, որոնց արդյունքում պալեոլիթի դարաշրջանից մինչև ուշ միջնադարի տասնյակ հուշարձաններ են ուսումնասիրվել։ Փորձագետն առանձնացնում է հինգ ամենակարևոր հայտնագործությունները:

Շենգավիթ հնագույն բնակավայր

Սա վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկն է։ Դեռ 2012 թվականին Սիմոնյանի ղեկավարած արշավախումբը դրա տարածքում բացառիկ շինություն էր պեղել, որն ամենայն հավանականությամբ պաշտամունքային կենտրոն է եղել կամ տաճար:

«Հայտնաբերվեց մինչ օրս անհայտ պաշտամունքային շինության ճարտարապետական և ծիսակարգային բաղադրիչների մի ամբողջ համալիր: Ուխտավորներն աստիճաններով իջել են կիսամութ սենյակ: Մուտքի դիմաց վեր է խոյացել խորանի սյունը, որի վրա հավանաբար փայտե կուռք է կանգնեցված եղել (պատվանդանի մակերեսին պահպանվել է արձանն ամրացնելու համար նախատեսված ուղղանկյուն փոսը): Կուռքի արձանը, սակայն, չի պահպանվել: Խորանի դիմացի հատվածը զարդարված է Շենգավիթի մշակույթին բնորոշ ռելիեֆային նախշով: Խորանի առջև՝ հատակին, թրծված կավից մեհյան է, որը ներսից ցցերով բաժանված է երեք անհավասար մասի: Տաճարի ներսում անմար կրակ է վառվել և այրել զոհաբերվող կենդանիների փորոտիքը»,– պատմեց Հակոբյանը։

Высокоразвитый город бронзового века Шенгавит
Շենգավիթ հնագույն բնակավայր

Սուրբ կրակի մոխիրը պահել են հատուկ սարքած կավաշեն պահոցներում։ Սիմոնյանը պարզաբանում է` այն ժամանակ զոհաբերվող կենդանու այրված ճարպի և սուրբ կրակից մնացած մոխրի խառնուրդը վախեցել են դեն նետել, որպեսզի որևէ չար ուժ չհասնի այդ խառնուրդին և դրանով աստվածների ցասումը չառաջացնի։ Այդ պատճառով մնացորդները պահել են հատուկ պահոցներում։

Մեհյանի դիմաց հատակին խսիր է փռվել։ Հարավային պատին կավաշեն նստարան է եղել, որի վրա եղնիկի սրածայր եղջյուր է հայտնաբերվել. դրանով ծակել են զոհաբերվող կենդանիների կոկորդը։ Հատակին հայտնաբերվել են կոտրված սափորներ, որոնց մեջ լցվել են զոհաբերվող կենդանիների արյունը։ Տաճարի ներսում ցլի արձանիկներ են եղել, ֆալոսանման հմայիլներ և այլ գտածոներ, որոնք վկայում են, որ դա հատուկ կրոնական շինություն է եղել։

«Քրմերն այստեղ պարբերաբար զոհաբերություններ են իրականացրել։ Հավանաբար այս շինությունը սրբավայր է եղել ոչ միայն Շենգավիթի, այլև ողջ տարածաշրջանի բնակիչների համար։ Զարմանալի է, բայց փաստ` պեղումների ժամանակ արձանագրված ծիսակարգի որոշ դետալներ նման են Հին կտակարանում նկարագրված զոհաբերության ծեսերին», – ասաց Սիմոնյանը։

Հիմնահողային դամբարանային մշակույթ (Ямная культура)

Հնագետները բացառիկ հայտնագործություն են արել Հայաստանի Սյունիքի մարզում։ Այստեղ հսկայական հողաքարային գերեզմանաբլուր են հայտնաբերել, որն ակնհայտորեն թույլ կտա հեղափոխական բեկում մտցնել էնեոլիթի (վաղ բրոնզեդարյան) դարաշրջանի Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմության ուսումնասիրության մեջ։

Առաջին անգամ գերեզմանաբլուրը հայտնաբերվել է 2011 թվականին բարձրլեռնային տեղանքում` Որոտան գետի վերին հատվածի մոտ։ Ակտիվ հետազոտականն աշխատանքները մեկնարկել են 8 տարի անց` 2019 թվականին և շարունակվել 2020–ին։

Սիմոնյանի խոսքով` 3,3 մետր բարձրությամբ և 40 մետր տրամագծով գերեզմանաբլուրը բավական բարդ կառուցվածք ունի։ Մեջտեղում բազալտե սալաքարերով պատված դամբարան է, որը, պատկերավոր ասած, քարե կեղևով տիեզերական ձվի տեսք ունի: Հատկանշական է, որ գերեզմանաբլուրն ամբողջությամբ երեսպատված է բազալտե սալիկներով, նախկինում տարածաշրջանում կատարված պեղումները նման բան չեն արձանագրել։

«Դա բնորոշ է վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի բարձրլեռնային մշակույթներին», – պարզաբանեց Սիմոնյանը։

Могильный курган в Сюникской области Армении
© Photo : provided by Hakob Simonyan
Սյունիքի մարզում հայտնաբերված գերեզմանաբլուր

Պեղումների վայրում եզակի նմուշներ են հայտնաբերվել, որոնք հիմնահողային մշակույթի քարե իրեր են հիշեցնում։ Դրանց թվում մ.թ.ա. IV-III հազարամյակների հարավային ռուսական տափաստանային մշակույթներին բնորոշ ու հենց հիմնահողային մշակույթում հանդիպող, տնկաշիվից պատրաստած առանձնահատուկ նետածայրեր կան։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև վանակատի (օբսիդիանի) շուրջ 20 հազար բեկորներ և մոտ 300 նմուշ զենք ու աշխատանքային գործիք։

Սիմոնյանը չի բացառում, որ գործիքները տեղում են պատրաստվել։ Նա կարծում է, որ ամենայն հավանականությամբ դա կապված է տեղանքի մոգական ուժի նկատմամբ ունեցած հավատամքի հետ, քանի որ նախնական տվյալներով` այստեղ է թաղված մեծ ցեղամիության առաջնորդը։

Հնագետները պարզել են, որ բլրի մակերեսը պատված է եղել 30 սանտիմետրանոց օբսիդիանի շերտով։ Փորձագետի խոսքով` այդ ժամանակաշրջանի բնակիչները հավատացել են, որ գերեզմանոցները չար ոգիների հավաքատեղի են, և որպեսզի նրանք ննջեցյալներին չտանջեն, հողը պատել են պաշտպանիչ շերտով` օբսիդիանով։

Ներքին Նավեր դամբարանադաշտի պեղումները

Հիրավի ապշեցնող են Երևանից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Նավեր դամբարանադաշտում իրականացված պեղումների արդյունքները։ Հենց այստեղ է հայտնաբերվել զոհաբերված ձիով հնագույն գերեզմանը։ Սիմոնյանի խոսքով` սա վկայում է, որ Հայաստանը ձիաբուծության նախահայրենիք համարվող երկրների թվում է կամ էլ հնագույն աշխարհի գլխավոր կենտրոններից մեկը, որտեղ ընտելացրել են ձիուն։

Древний некрополь Неркин Навер
Ներքին Նավեր

«Այս գերեզմանատանը մ.թ.ա. երրորդ հազարամյակի երկրորդ կեսի արքայական դամբարաններ են հայտնաբերվել։ Այստեղ հայտնաբերվել են նաև ոսկյա զարդեր, աշխատանքային գործիքներ, զենք և ձիերի զոհաբերման փաստեր։ Սրանք ամենահին գերեզմանաբլուրներն են, որոնք վկայում են, որ ձիերին դեռ այն ժամանակ են ընտելացրել», – նշեց Սիմոնյանը։

Древний некрополь Неркин Навер
Ներքին Նավեր

Ձիերի ընտելացման ևս մեկ վկայություն է այն, որ կենդանիների բաշերը կտրված են եղել, ունեցել են փոքր գլուխ, սլացիկ ոտքեր, ինչը բնորոշ է ազնվացեղ ձիերին։ Փորձագետի խոսքով` սա վկայում է նաև ուժեղ, մարտունակ բանակի առկայության մասին։

Միևնույն ժամանակ հնագետը նշեց, որ հայտնաբերվածը պատկանում է հնդեվրոպական և արիական դամբարանների շարքին. դրա վկայությունն է հուղարկավորության ծեսերի նմանությունը:

Վերին Նավեր

Բացառիկ են եղել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Նավեր տեղանքում իրականացված պեղումները։ Հնագետներն այստեղ 7 դամբարան են գտել (հարազատների գերեզմաններով շրջապատված զորահրամանատարի դամբարան)։ Մոտակայքում հայտնաբերվել է 3 դամբարան, որոնցում, ըստ բոլոր նշանների, արքայական անձինք են ննջել։ Այդ տեղանքն անվանել են «արքաների հովիտ»։ Գտածոները թվագրվում են բրոնզե դարով (մ.թ.ա. XXIV-XV դար)։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Sputnik / Asatur Yesayants
Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении

«Այստեղ արքայական գերեզմաններ են հայտնաբերվել` բավականին տպավորիչ մոնումենտալ շինություն, մինչև 17 մետր երկարությամբ և մինչև 3 մետր լայնությամբ հուղարկավորման սրահներ։ Ամբողջ տարածքը լցված է աճյունասափորներով, որոնք բերվել են թագավորին։ Բացի այդ բրոնզե դետալներով կառք է հայտնաբերվել», – ասաց Սիմոնյանը։

Гробницы общинников, воинов, полководцев и царей в Верин Навер, Арагацотнская область Армении
© Sputnik / Asatur Yesayants
Վերին Նավեր

Կառքի առեղին արծվի բրոնզե արձանիկ կա, լծին ամրացված են ձիերի բաժանիչները։ Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ այստեղ արքա է հուղարկավորվել, քանի որ մոխրի տակ 5 մեդալիոն է հայտնաբերվել, որոնք զարդարել են ադամանդախույրը կամ թագը, և դրանց վրա նախնիների կամ աստվածների պատկերներ կան։

Սիմոնյանի խոսքով` դամբարաններում նաև զոհաբերության ծեսերի ժամանակ օգտագործվող սափորներ են հայտնաբերել և առյուծի ատամ։ Բացի այդ, հնագետները խեպեշ տեսակի երկաթե թրեր են գտել. զենքի այդ տեսակը տարածված է եղել Եգիպտոսում, Սիրիայում, Պաղեստինում, Միջագետքում։

Սիմոնյանի խոսքով` սա ապացուցում է, որ Հայաստանում երկաթից առանձին իրեր գործածության մեջ են եղել հին աշխարհում տարածվելուց հինգ դար առաջ։

Հայտնաբերված գերեզմանները կարող են հաստատել Իվանովի և Գամկրելիձեի այն վարկածը, որ Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպացիների հայրենիքն է։

Արշակունիների դամբարան

Աղձք գյուղում պեղումներ են իրականացվում 2015 թվականից։ Այստեղ բացառիկ գտածո է հայտնաբերվել` կամարաձև պատերով արքայական պալատներ։ Այստեղ նաև հայտնաբերվել է Արտաշեսյանների և Արշակունիների արքայական տոհմերի գերեզմանատունը։ Այն թվագրվում է IV դարով։ Պեղումների ժամանակ ընդհանուր առմամբ 160 հազար գտածո է հայտնաբերվել։

Раскопки в селе Агцк, Аштарак
© Sputnik / Asatur Yesayants
Պեղումներ Աղձքում

Թագավորական պալատների յուրաքանչյուր շերտի տակ մետաղադրամներ, զարդեր, հախճապակի և միայն քաղաքային մշակույթին բնորոշ շինություններ են հայտնաբերվել։ Սելադոնից պատրաստված սպասք է հայտնաբերվել, որը մեծ պահանջարկ է վայելել Հին Արևելքում, մատակարարվել է Չինաստանից։ Թանկարժեք սպասքը վկայում է, որ Աղձքում մեծահարուստներ են ապրել։

Առաջին սանհանգույցի նախատիպը նույնպես այստեղ է հայտնաբերվել։ Ջուրն արքայական պալատներ է բերվել լեռնային աղբյուրից։ Այս ամենը վկայում է, որ քաղաքային մշակույթը Հայաստանում զարգացած է եղել դեռ միջնադարում։

Раскопки в селе Агцк, Аштарак
© Sputnik / Asatur Yesayants
Պեղումներ Աղձքում

Սիմոնյանը պատմեց, որ թագավորներն այստեղ պատահաբար չեն վերահուղարկավորվել։ Կենտրոնական Հայաստանում է գտնվել Անի–Կամախ ամրոցը, որը հայտնի է եղել հայ կառավարիչների շրջանում։ IV դարի կեսերին պարսիկները փորձել են գրավել Հայաստանը, սակայն դա նրանց երկար ժամանակ չի հաջողվել` չնայած բազմաթիվ արշավանքներին։

Раскопки в селе Агцк, Аштарак
© Sputnik / Asatur Yesayants
Պեղումներ Աղձքում

Արդյունքում պարսից քրմերն իրենց թագավորին խորհուրդ են տվել Հայաստանը գրավելու համար Անի–Կամախից դուրս բերել հայ թագավորների ոսկորները։ Քրմերը կարծել են, որ դա հայերին պետք է զրկեր ուժից, ոգուց և ապահովեր պարսիկների հաղթանակը։ Նրանց ծրագիրը ձախողվել է, արքաների աճյունները անվտանգության համար վերահուղարկավորվել են Աղձքում։

Ըստ թեմայի

Միջնադարյան Մարմաշեն վանական համալիրը վերականգնվում է. նաև պեղումներ կլինեն
Երբ Տիգրանակերտի վրա ադրբեջանական դրոշ դեռ չէին բարձրացրել. հնագույն քաղաքի լուսանկարները
2020-ին բացահայտված հին աշխարհի հետաքրքիր շերտերը. լուսանկարներ
թեգերը:
հնագետ, պեղումներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ